«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2003 թվականի N 1055-Ն
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետին և 19-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց (այդ թվում՝ օտարերկրյա) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ ընդերքօգտագործողներ) կողմից կատարվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման գործընթացը:
2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
(2-րդ կետը փոփ. 29.01.10 N 65-Ն, 30.06.11 N 894-Ն)
3. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի լրակազմ փաթեթի պատճենի առկայության դեպքում լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում` ըստ ուսումնասիրության ձևերի:
(3-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)
4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են պետական գրանցման գրանցամատյանում, և տրվում է գրանցման մասին տեղեկանք՝ 3 օրինակից. առաջինը տրամադրվում է ընդերքօգտագործողին, 2-րդ օրինակը` պետական գրանցում կատարող մարմնին, իսկ 3-րդ օրինակը` հանքային իրավունք տրամադրող մարմնին:
(4-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)
5. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` հաշվետվությունների հաշվառման գրանցամատյանում:
(5-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 30.06.11 N 894-Ն)
7. Ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը կատարվում է մեկ անգամ:
8. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթում փոփոխության կատարման դեպքում աշխատանքը վերագրանցվում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն:
(8-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)
9. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մասին հաշվետվությունների յուրաքանչյուր հատորի տիտղոսաթերթի վրա պետք է նշված լինի պետական գրանցման համարը:
(9-րդ կետը փոփ. 30.06.11 N 894-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 30.06.11 N 894-Ն)
11. (կետն ուժը կորցրել է 30.06.11 N 894-Ն)
12. Սույն կարգի 5-րդ կետում նշված ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) լիազոր մարմնում պահպանվում է անժամկետ:
(12-րդ կետը խմբ. 30.06.11 N 894-Ն)
13. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում ու նյութերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ընդերքօգտագործման իրավունքը տալու __________________________________________________
(օրը, ամիսը, տարեթիվը և համարը)
_________________________________________________________________________________
Ընդերքօգտագործողի ________________________________________________________________
(լրիվ անվանումը, անունը, ազգանունը)
NN |
Պետական գրանցման համարը |
Ամսա- |
Ուսումնասիրվող տեղամասի (և օգտակար հանածոյի) անվանումը և գտնվելու վայրը |
Աշխատանքի տեսակը |
Աշխատանքների կատարման |
Ծանոթա-գրություն | |
սկիզբը |
ավարտը | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Տեղեկանքը տրվել է _________________________ 20 թ.
(օրը, ամիսը, ամսաթիվը) |
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի
տնօրեն |
_____________________________ | _____________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ. Տ.
(ձևը փոփ. 29.01.10 N 65-Ն, խմբ. 30.06.11 N 894-Ն)