«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11809025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ | ||
16 հունվարի 2009 թ. ք. Երևան |
N 19-Ն |
12 հունվարի 2009 թ. ք. Երևան |
N 04-Ա/Ք |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
2009 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՍՏ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը
Հրամայում ենք՝
1. Հաստատել 2009 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի՝ Ըգ = Սթ x Սգ + Պգ, գործակիցները, հետևյալ չափերով.
Սգ՝ մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը՝ 105775 դրամ,
Պգ՝ հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը՝ 18200.0 հազ. դրամ։
2. Հաշվարկը կատարելիս՝ կիրառել լրացուցիչ գործակիցներ բարձր լեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.2 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար՝ 1.02 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար՝ 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար՝ 1.1 գործակցով:
3. Որպես հաստատության սովորողների թիվ՝ Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը։
ՀՀ ֆինանսների նախարար
Տ. Դավթյան |
ՀՀ կրթության և գիտության նախարար
Ս. Սեյրանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|