ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2011 թվականի N 460-Ա
Ն. ԲԱԼԱՅԱՆԻՆ ԴՈՒՇԱՄԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Ն. Բալայանին 2011 թվականի հունիսի 8-11-ը գործուղել Դուշամբե (Տաջիկստանի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի 24-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ն. Բալայանի՝ Դուշամբե գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ն. Բալայանի՝ Դուշամբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|