Գլխավոր տեղեկություն
Номер
N 395-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2011
Дата вступления в силу
07.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2011 թվականի N 395-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի դոցենտ Ա. Սողոմոնյանին 2011 թվականի մայիսի 5-8-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)` Կանանց համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու համար:

2. Հ. Հակոբյանի և Ա. Սողոմոնյանի` Ստամբուլ գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքներում» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 17.05.11 N 424-Ա)

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի և Ա. Սողոմոնյանի` Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 6

Երևան