ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2011 թվականի N 421-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանի` Բելառուսի Հանրապետություն պաշտոնական այցի ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի և ԵվրԱզԷՍ-ի կառավարությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի հերթական նիստերին մասնակցելու նպատակով 2011 թվականի մայիսի 18-19-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Խաչատրյանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Ա. Վարդանյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և այցի ծրագրով նախատեսված մյուս օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Հասմիկյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Դավթյանինը` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Տ. Դավթյանինը, Ա. Երիցյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Մինսկ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի մայիսի 18-ին Երևան-Մինսկ, իսկ 2011 թվականի մայիսի 19-ին՝ Մինսկ-Երևան երթուղով։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Մինսկ մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. մայիսի 16-ի N 421-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-19-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ |
Դ. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Տ. Դավթյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ա. Երիցյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հ. Թաշչյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ |
Վ. Ասոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք) |
Ա. Անանյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Ե. Ազարյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր |
Ա. Հասմիկյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության |
Ա. Զատիկյան |
- ՀՀ պետական պահպանության |
Ա. Դավթյան |
ՀՀ պետական պահպանության |
Ա. Շահինյան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական |
Հ. Բաբայան |
- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական |
Ա. Պետրոսյան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» |
Տ. Բաբայան |
- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» |
Ա. Թամրազյան |
- «Հ 2» հեռուստաընկերության լրագրող |
Մ. Ավանեսյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող |
Ա. Հունանյան |
- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր |
Ա. Սուքիասյան |
- «Շանթ» հեռուստաընկերության լրագրող |
Է. Պետրոսյան |
- «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր |
Հ. Զորյան |
- «Արմենպրես» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Տ. Լիլոյան |
- «Իտառ-Տասս» լրատվական գործակալության |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|