Գլխավոր տեղեկություն
Номер
N 1918-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2011-10.11.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.17/55.1 Հոդ.1303.8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2002
Дата вступления в силу
27.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1918-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 02.06.11 N 856-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերը և 11-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը լրաց. 02.06.11 N 856-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը լրաց. 02.06.11 N 856-Ն)


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը խմբ. 12.05.11 N 596-Ն)

2. Պետական ռեգիստրը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Պետական ռեգիստրը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին ու սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Պետական ռեգիստրի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

4. Պետական ռեգիստրի լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

5. Պետական ռեգիստրն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 27.09.07 N 1112-Ն)

6. Պետական ռեգիստրն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Պետական ռեգիստրն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմեր, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Պետական ռեգիստրի նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետում նշվածներից, պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների պետական հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.

բ) պետական միասնական, պետական և իրավաբանական անձանց մասնակիցների պետական գրանցամատյանների վարումը, ավտոմատացված տեղեկատվական բազայի ձևավորումը.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

դ) հրապարակային ծանուցման նպատակով հայտարարությունների ընդունումը և փոխանցումը:

(8-րդ կետը խմբ., լրաց. 02.11.06 N 1553-Ն,փոփ., լրաց. 27.09.07 N 1112-Ն, փոփ. 05.08.10 N 1043-Ն, խմբ. 17.02.11 N 114-Ն)

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Պետական ռեգիստրի համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:

Պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումները բաժիններ են, որոնք կազմում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը (այսուհետ` կենտրոնական մարմին), իսկ տարածքային մարմինները (մարմինը)` պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում հանդիսացող բաժիններ են (այսուհետ` տարածքային բաժին):

(9-րդ կետը լրաց. 02.06.11 N 856-Ն)

10. Պետական ռեգիստրն իր նպատակների և խնդիրների իրականացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է կենտրոնական մարմնի ու տարածքային բաժնի միջոցով:

(10-րդ կետը փոփ. 02.06.11 N 856-Ն)

11. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը`

ա) կազմակերպում է պետական գրանցման գործընթացը.

բ) հսկողություն է իրականացնում տարածքային բաժնի գործունեության նկատմամբ, որի ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.

գ) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների պետական գրանցումը, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառումը.

դ) իրականացնում է իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումները.

ե) իրականացնում է սույն կետի «գ» ենթակետում նշված գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների, նրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման վկայականների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների պետական գրանցման վկայականների ոչնչացումը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրատվության միջոցներով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.

է) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների պետական գրանցամատյանների և իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.

ը) օրենքով սահմանված դեպքերում վարում է իրավաբանական անձանց մասնակիցների ռեեստրը.

թ) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժ) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժ1) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժ2) իրականացնում է անվճարունակ կազմակերպությունների գրանցամատյանի վարումը.

ժա) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժգ) սահմանված կարգով վարում է փաստաթղթերի ընդունման մատյանները.

ժդ) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական և պետական միասնական գրանցամատյաններից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

ժդ1) ընդունում և փոխանցում է հայտարարության տեքստը.

ժդ2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան իրականացնում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման ծառայություններ.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

(11-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 02.11.06 N 1553-Ն, լրաց. 27.09.07 N 1112-Ն, լրաց., փոփ. 05.08.10 N 1043-Ն, 17.02.11 N 114-Ն, 02.06.11 N 856-Ն)

12. Պետական ռեգիստրի տարածքային բաժինն օրենքով սահմանված կարգով իրականացնում է տվյալ տարածքում իրավաբանական անձանց պետական գրանցումը (բացառությամբ սույն կանոնադրության 11-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում նշված գրանցումների), իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը: Պետական ռեգիստրի տարածքային բաժինն իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

Պետական ռեգիստրի տարածքային բաժինն իրականացնում է սույն կետի առաջին մասում նշված, սակայն գործունեությունը դադարեցրած անձանց պետական գրանցման (հաշվառման) վկայականների ոչնչացումը:

Պետական ռեգիստրի տարածքային բաժինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմեր, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

(12-րդ կետը խմբ., փոփ. 17.02.11 N 114-Ն)

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Պետական ռեգիստրը կառավարում է նախարարը: Պետական ռեգիստրի անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական ռեգիստրի ղեկավարը (գործակալության պետը), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` օրենքով սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում պետական ռեգիստրի ղեկավարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության ու սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(13-րդ կետը փոփ. 27.09.07 N 1112-Ն)

14. Պետական ռեգիստրի ղեկավարը պատասխանատու է իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

15. Պետական ռեգիստրի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, պետական ռեգիստրի գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

16. Պետական ռեգիստրի ղեկավարը`

ա) ղեկավարում է պետական ռեգիստրի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է պետական ռեգիստրի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և պետական ռեգիստրի անունից, ինչպես նաև տալիս է պետական ռեգիստրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ պետական ռեգիստրի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն պետական ռեգիստրի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժնի իրավասությունները.

ը) լսում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժնի գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) իրականացնում է վերահսկողություն պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժնի օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ պետական ռեգիստրի կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև պետական ռեգիստրի խորհրդակցական մարմինների ստեղծման մասին.

ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժա1) կնքում է իրավաբանական անձանց պետական գրանցման և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագրեր.

ժբ) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման վկայականները.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(16-րդ կետը փոփ., լրաց. 02.06.11 N 856-Ն)

17. Պետական ռեգիստրի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական ռեգիստրի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

18. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի բաժնի պետը`

ա) կազմակերպում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի համապատասխան բաժնի աշխատանքները.

բ) կազմակերպում է փաստաթղթերի ընդունման մատյանների վարումը.

գ) կատարում է պետական ռեգիստրի ղեկավարի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.

դ) պատասխանատվություն է կրում համապատասխան բաժնի խնդիրների իրականացման համար:

19. Պետական ռեգիստրի տարածքային բաժնի պետը`

ա) կազմակերպում է համապատասխան տարածքային բաժնի աշխատանքները.

բ) հսկողություն է իրականացնում տարածքային բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, նրանց կողմից պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.

գ) կատարում է պետական ռեգիստրի ղեկավարի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.

դ) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման (հաշվառման) վկայականները, ինչպես նաև կարող է լիազորել տարածքային բաժնի այլ ծառայողների` իր փոխարեն ստորագրել և կնքել պետական գրանցման (հաշվառման) վկայականները: Սույն ենթակետում նախատեսված փաստաթղթերը կարող են ստորագրվել և (կամ) կնքվել նաև էլեկտրոնային եղանակով.

ե) սահմանված կարգով վարում է տվյալ տարածքում գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյանը, որը հանդիսանում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի մասը.

զ) կազմակերպում է փաստաթղթերի ընդունման մատյանների վարումը.

է) (ենթակետն ուժը կորցրել է 17.02.11 N 114-Ն)

ը) պետական գրանցամատյանի տեղեկությունները ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ սահմանված կարգով ներկայացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի համապատասխան բաժին.

թ) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական և իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյաններից, ինչպես նաև իրավաբանական անձանց կանոնադրությունների պատճենները.

ժ) կրում է պատասխանատվություն տարածքային բաժնի խնդիրների և գործառույթների իրականացման համար:

(19-րդ կետը փոփ. 05.08.10 N 1043-Ն, փոփ., լրաց. 17.02.11 N 114-Ն, խմբ. 02.06.11 N 856-Ն)

20. Պետական գրանցման (հաշվառման) վկայականները ոչնչացնելու նպատակով պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է 3 անդամից բաղկացած հանձնաժողով: Հանձնաժողովի անդամները և նախագահը նշանակվում են նախարարի կողմից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամներից կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

Պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումն առանձնացնում է վկայականի սերիան ու համարը կրող մասը, այն կցում է պետական գրանցման (հաշվառման) քարտին և ոչ ուշ, քան յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում սույն կետում նշված հանձնաժողովին` կցելով համապատասխան գրանցման քարտը` վկայականի նշված առանձնացված մասով: Հանձնաժողովն ուսումնասիրում է ոչնչացված վկայականների վերաբերյալ ստացված նյութերը` դրանք համադրելով պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններին:

Հանձնաժողովն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը կազմում է արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի անդամները և պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման պետը: Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի և պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների միջև անհամապատասխանություն հայտնաբերելիս անհապաղ զեկուցում է պետական ռեգիստրի ղեկավարին: Արձանագրությունն ստորագրվելուց հետո բոլոր փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան ստորաբաժանում` հետագա պահպանության համար:

Իրավաբանական անձանց, դրանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի ոչնչացված վկայականների մասին կատարվում է գրառում ոչնչացված վկայականների գրանցման մատյաններում: Ոչնչացված վկայականների գրանցման մատյանների ձևերը, դրանց վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(20-րդ կետը փոփ., լրաց. 17.02.11 N 114-Ն)

 

V. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով պետական ռեգիստրին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

22. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժնի աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

(22-րդ կետը փոփ. 02.06.11 N 856-Ն)

23. Պետական ռեգիստրի գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
(Վերնագիրը լրաց. 02.06.11 N 856-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Փաստաթղթերի ընդունման և սպասարկման բաժին

 

Գրանցման աշխատանքների կազմակերպման բաժին

 

Հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման

և զանգվածային լրատվության միջոցների հաշվառման բաժին

 

Ինֆորմացիայի մշակման բաժին

 

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային

կայքի սպասարկման բաժին

 

II. Տարածքային մարմին

 

Պետական ռեգիստրի տարածքային բաժին

(Կառուցվածքը խմբ. 02.11.06 N 1553-Ն, 02.06.11 N 856-Ն)


 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան