ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2011 թվականի N 848-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 562-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 562-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) աղյուսակի 85-րդ կետի «Քանակը» սյունակում «5» թիվը փոխարինել «12» թվով, իսկ «Արժեքը» սյունակում «12000000» թիվը` «28800000» թվով.
2) աղյուսակը 101-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով.
« |
|
|
3) աղյուսակի 102-րդ կետի «Արժեքը» սյունակում «6068460550» թիվը փոխարինել «6214732550» թվով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|