Գլխավոր տեղեկություն
Номер
N 527-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.07.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.11/26(829) Հոդ.638
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.05.2011
Дата вступления в силу
12.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 527-Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին» N 1563-Ն որոշման 10-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտևորման նախագիծը հաստատելու մասին» N 177-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում՝ 1905 մետր բացարձակ նիշից ցածր ընկած հատվածում Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 1.39 հեկտար հողամասը (N 1 լողափ) և 1.82 հեկտար հողամասը (N 2 լողափ) տրամադրել հանրային լողափերի կազմակերպման համար` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.06.11 N 912-Ն)

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հանրային լողափերի կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2011 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 66000.0 հազ. դրամ, որից`

1) 4000.0 հազ. դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).

2) 62000.0 հազ. դրամ` հանրային լողափերի կազմակերպման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածով):

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ձեռքբերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ նշված աշխատանքների ամբողջ ծավալով ձեռքբերման վերջնաժամկետը սահմանելով 2011 թվականի հունիսի 15-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 5
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 28-ի N 527-Ն որոշման
Էջ 1,2

 

 

ՏԵՂԱՆՔԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ
(հավելվածը խմբ. 30.06.11 N 912-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2011, N 912-Ն 21.07.2011, N 527-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան