Գլխավոր տեղեկություն
Номер
N 389-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.05.2011
Дата вступления в силу
05.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2011 թվականի N 389-Ա

 

Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՍՍԵՆԻ ԵՐԿՐԱՄԱՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2011 թվականի մայիսի 10-13-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամաս` «Աջակցություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատին ծրագրային բյուջետավորման իրականացման գործընթացում» երկկողմանի և «Հարավային Կովկասում տնտեսության խթանումը» տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում աշխատանքային-ծանուցողական այցին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամաս գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պ. Սաֆարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսենի երկրամաս գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 4
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան