ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2011 թվականի N 592-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ համատեղ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի հունիսի 28-30-ը Կիև (Ուկրաինա) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Տ. Դավթյանի, Հ. Բեգլարյանի, Ա. Գալստյանի, Ա. Ավետիսյանի և Ա. Ազիզյանի՝ Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Շ. Քոչարյանինը և Ն. Ռուստամյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.
3) Ա. Հասմիկյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Ա. Նորեկյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության՝ Կիև մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. հունիսի 28-ի N 592-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-30-Ը ԿԻԵՎ ՄԵԿՆՈՂ Հայաստանի Հանրապետության ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Դավթյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (հայ-ուկրաինական |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի |
Ա. Նորեկյան |
- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ |
Ա. Ազիզյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի |
Ս. Աբրահամյան |
- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի |
Ն. Ռուստամյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Ա. Հասմիկյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի |
Ա. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |