Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-274-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.25/29(832) Հոդ.689
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
10.05.2011
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
10.05.2011
Дата вступления в силу
10.05.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

ա) «Շահութահարկի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացումներ
կատարելու մասին

  

Կ-1104-21.03.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Ավելացված արժեքի հարկի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և
լրացում կատարելու մասին

  

Կ-11041 -21.03.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

«Զինապարտության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
լրացում կատարելու մասին

 

Կ-1135-22.04.2011-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

Պետական գույքի մասնավորեցման
2006-2007 թվականների ծրագրի
կատարման 2010 թվականի
տարեկան հաշվետվությունը
հաստատելու մասին

    

Կ-1148-02.05.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

ա) Կազմակերպությունների և
անհատ ձեռնարկատերերի կողմից
հարկային և պարտադիր
սոցիալական ապահովության
վճարների գծով արտոնություններ
սահմանելու մասին

 

Կ-1158-02.05.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) 2008 թվականի հունվարի 1-ի
դրությամբ հարկային հաշվետվություններ
չներկայացրած կազմակերպությունները
լուծարելու և անհատ ձեռնարկատերերին
պետական հաշվառումից
հանելու մասին

      

Կ-11581 -02.05.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

«Հանրակրթության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում
կատարելու մասին

 

Կ-1160-04.05.2011, 10.05.2011-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

 Հարցի անվանումը    Կոդը և հեղինակները

 

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

   

1.

«Բաժնետիրական ընկերությունների
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ և
լրացումներ կատարելու մասին

Կ-1127-14.04.2011-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

2011 թվականի ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր

1145-29.04.2011-ՖՎ

 

3.

2010 թվականի ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրի
կատարման հաշվետվությունը

1146-29.04.2011-ՖՎ

 

4.

Հայաստանի Հանրապետության
2010 թվականի պետական
բյուջեի կատարման տարեկան
հաշվետվությունը հաստատելու մասին

Կ-1149-02.05.2011-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

ա) «Դատական ակտերի հարկադիր
կատարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին

Կ-1150-02.05.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հրապարակային սակարկությունների
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ
կատարելու մասին

Կ-11501 -02.05.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

6.

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական դատավարության
օրենսգրքում լրացում կատարելու մասին

Կ-1151-02.05.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

  

7.

«Քաղաքացիական կացության
ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1152-02.05.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

8.

«Նոտարիատի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին

Կ-1153-02.05.2011-ՄԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

9.

ա) «Էլեկտրոնային հաղորդակցության
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին

Կ-1154-02.05.2011-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Վարկային տեղեկատվության
շրջանառության և վարկային
բյուրոների գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կ-11541 -02.05.2011-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

10.

ա) Հանրային ծառայության մասին

Կ-1155-02.05.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-11551 -02.05.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքում փոփոխություն
կատարելու մասին

Կ-11552 -02.05.2011-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

11.

ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում.

 
 

1.

2010 թվականի դեկտեմբերի 10-ին
Մոսկվայում ստորագրված «Հավաքական
անվտանգության մասին» պայմանագրի
կազմակերպության անդամ պետությունների
իրավապահ մարմինների և հատուկ
ծառայությունների զինման համար
հատուկ տեխնիկայի և հատուկ
միջոցների մատակարարումների
արտոնյալ պայմանների մասին»
2007 թվականի հոկտեմբերի 6-ի
համաձայնագրում փոփոխություններ
կատարելու մասին» արձանագրություն

Ն-1126 -13.04.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

2.

2011 թվականի մարտի 26-ին և
2011 թվականի ապրիլի 4-ին նամակների փոխանակմամբ կնքված` «2009 թվականի
հոկտեմբերի 19-ին և 2009 թվականի
հոկտեմբերի 20-ին նամակների
փոխանակմամբ կնքված`
«Աֆղանստանում միջազգային
անվտանգության աջակցման ուժերի
կազմում Հայաստանի Հանրապետության
զինված ուժերի ստորաբաժանման
մասնակցության հետ կապված
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)
հետ իրավական հարցերի կարգավորման
վերաբերյալ» համաձայնագրի
գործողության ժամկետի երկարաձգման
և հայկական զորախմբի թվակազմի
ավելացման վերաբերյալ» համաձայնագիր

Ն-1147-29.04.2011-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ

 

 

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան


10 մայիսի 2011 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-274-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան