«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հունիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60011242
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
4 մայիսի 2011 թ. |
N 216-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 257-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների»՝
1) 3-րդ կետում «տեխնիկական պայմաններ» հասկացության սահմանումը շարադրել նոր խմբագրությամբ.
«տեխնիկական պայմաններ` սպառողի սպառման համակարգը նվազագույն ծախսումներով էլեկտրական ցանցին միացնելու պայմաններ, որոնք անհրաժեշտ են էլեկտրական ցանցին միացման դիմումում նշված տեխնիկական հարաչափերով էլեկտրամատակարարման և հաշվառման ապահովման համար»:
2) 14.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«14.2 Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է տեխնիկական պայմանները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|