Գլխավոր տեղեկություն
Номер
N 823-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.29/40(843) Հոդ.957
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.06.2011
Дата вступления в силу
30.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2011 թվականի N 823-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման, հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային և հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ատեստավորման միջոցով որակավորում ստացած հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին հավելավճար տալու կարգերը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագրերը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները հաստատելու մասին» N 1391-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ուսուցչի հերթական ատեստավորմանը նախորդող վերապատրաստումներն ապահովելու նպատակով նախարարությունը`

1) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում իրականացնող` երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար կազմակերպություններին ներկայացվող չափանիշները.

2) հաստատում է ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը:»,

բ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Ուսումնական հաստատությունը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից ուսուցիչ վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկից ինքնուրույն ընտրում է վերապատրաստող կազմակերպությունը և կնքում պայմանագիր:»,

գ. 20-րդ կետը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «կարգի և» բառերով,

դ. 29-րդ կետը «քննարկմանը:» բառից հետո լրացնել «Վերջիններիս չմասնակցելու դեպքում քննարկումը կատարվում է առանց նրանց մասնակցության:» բառերով,

ե. 30-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

զ. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«43. Թեստային հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ`

1) հանրակրթության բնագավառի օրենսդրության իմացություն` 10%.

2) առարկայական-մասնագիտական գիտելիքներ` 60%.

3) մանկավարժական գիտելիքների տիրապետում` 15%.

4) տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների իմացություն (ՏՀՏ)` 15 %:»,

է. 88-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. II բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ»,

բ. 17-րդ կետի 3-րդ ենթակետում «տվյալ» բառը փոխարինել «որևէ» բառով,

գ. 17-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) երկու թեկնածու` ուսումնական հաստատությունների խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներից.»,

դ. 18-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «2) մեկ թեկնածու` որևէ տարածքային հանձնաժողովի մասնագետ-ներկայացուցիչներից,»,

ե. 18-րդ կետի 3-րդ ենթակետում «համապատասխան» բառը փոխարինել «որևէ» բառով.

3) որոշման N 4 հավելվածի`

ա. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկ» բաժնից հանել «Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի տնտեսական աշխատանքի գծով տեղակալ» բառերը,

բ. «Հայաստանի Հանրապետության ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագրեր» բաժնի 5-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 20
Երևան