Գլխավոր տեղեկություն
Номер
N 269-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.05.2011-01.09.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2008.11.03/37(311) Հոդ.326
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
09.09.2008
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
12.09.2008
Дата вступления в силу
04.11.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հոկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 05008329

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

9 սեպտեմբերի 2008 թ.

N 269-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՐՔՈՒՄ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 20-րդ, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգը՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2. Հաստատել «Գործարքում իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը»՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. սեպտեմբերի 12

Երևան

 

 

Հավելված 1
 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թ. սեպտեմբերի 9-ի

թիվ 269-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը գործում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) հիման վրա:

2. Սույն կանոնակարգը սահմանում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) կանխարգելման ոլորտում՝

ա) ֆինանսական հաստատությունների կառավարման մարմինների, ինչպես նաև ներքին դիտարկումների մարմնի գործառույթների և դրանց իրականացման կարգի նվազագույն պահանջները.

բ) ներքին իրավական ակտերի հաստատման և փոփոխման կարգը, ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն չափանիշները.

գ) ՓԼ/ԱՖ բարձր և ցածր ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.

դ) հաճախորդի նույնականացման նվազագույն կանոնները.

ե) հաճախորդի պատշաճ (այդ թվում՝ հավելյալ և պարզեցված) ուսումնասիրության նվազագույն կանոնները.

զ) ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի (տեղեկատվության) հավաքագրման, հաշվառման ու թարմացման նվազագույն կանոնները.

է) ֆինանսական հաստատություների կողմից գործարքների կասկածելիության որոշման և այդ կապակցությամբ լիազոր մարմնին հաշվետվության տրամադրման հարցի քննարկման նվազագույն կանոնները.

ը) ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում ֆինանսական հաստատությունների գործունեության աուդիտին ներկայացվող կանոնները.

թ) ֆինանսական հաստատությունների՝ ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ընտրության, ուսուցման, որակավորման նվազագույն կանոնները:

3. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են հաշվետվություն տրամադրող հետևյալ անձանց (այսուհետ՝ ֆինանսական հաստատությունների) նկատմամբ.

1) բանկերի,

2) վարկային կազմակերպությունների,

3) արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց,

4) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող լիցենզավորված անձանց,

5) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց,

6) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կարգավորվող շուկայի արժեթղթերի կենտրոնացված պահառուի,

7) ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) ընկերությունների և ապահովագրական (ներառյալ՝ վերաապահովագրական) միջնորդային գործունեություն իրականացնող անձանց,

8) գրավատների:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Ֆինանսական հաստատության խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) և գործադիր մարմինը պատասխանատու են ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին արդյունավետ համակարգի ձևավորման համար, ապահովում են դրա ընթացիկ աշխատանքն ու վերահսկողությունը:

5. Ֆինանսական հաստատության կառավարման համակարգում խորհրդի բացակայության դեպքում սույն գլխի 8-րդ կետով սահմանված գործառույթներն իրականացնում է գործադիր մարմինը:

6. Ֆինանսական հաստատության կառավարման համակարգում խորհրդի և գործադիր մարմնի բացակայության դեպքում սույն գլխի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացնում են ներքին իրավական ակտերով սահմանված կառավարման մարմինները:

7. Եթե հաշվետվություն տրամադրող անձն անհատ ձեռնարկատեր է, ապա սույն գլխի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացնում է անհատ ձեռնարկատերը կամ նրա լիազորած անձը:

8. Ֆինանսական հաստատության խորհուրդը ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում՝

1) սահմանում է ֆինանսական հաստատության՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականությունը.

2) հաստատում է ներքին դիտարկումների մարմնի և ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում ներքին աուդիտի տարեկան ծրագրերը, դրանց կատարման հաշվետվությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնում այդ ծրագրերի իրականացման նկատմամբ.

3) անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին դիտարկումների մարմնի ուսումնասիրություններ, հաստատում է աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

4) հաստատում է ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին իրավական ակտերը (այսուհետ` ներքին իրավական ակտեր).

5) ստանում և քննարկում է ներքին դիտարկումների մարմնի և (կամ) ներքին աուդիտի հաշվետվությունները ներքին իրավական ակտերի կատարման վիճակի մասին՝ իր կողմից սահմանված հաճախականությամբ.

6) հաստատում է ներքին դիտարկումների մարմնի կողմից կառավարման բարձրագույն մարմնին (բանկերում՝ խորհրդին) ներկայացվող հաշվետվությունները.

7) հսկում է ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին համակարգի արդյունավետության ուսումնասիրության իրականացումը:

9. Ֆինանսական հաստատության գործադիր մարմինը (այսուհետ` գործադիր մարմին) ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում՝

1) ապահովում է ներքին իրավական ակտերի ամբողջական ու արդյունավետ կիրառումը.

2) ապահովում է կառավարման բարձրագույն մարմնի սահմանած ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականության և ընթացակարգերի ներդրման, ինչպես նաև դրանց ընթացիկ արդյունավետ իրականացման համար.

3) խորհրդի համաձայնությամբ՝ նշանակում և աշխատանքից ազատում է ներքին դիտարկումների մարմնի ղեկավարին (աշխատակիցներին).

4) ապահովում է ֆինանսական հաստատության աշխատակիցների կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ներքին իրավական ակտերի, ինչպես նաև էթիկայի կանոնների լիարժեք տիրապետումը.

5) ներքին դիտարկումների մարմնի հետ մեկտեղ ապահովում է իր աշխատակիցների՝ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում պատշաճ ուսուցումը և վերապատրաստումը.

6) ապահովում է հաճախորդի պատշաճ ուսումնասիրության, այդ թվում՝ պարզեցված կամ հավելյալ ուսումնասիրության, ընթացիկ մոնիտորինգի, ինչպես նաև տեղեկատվության հաշվառման, հավաքագրման ու թարմացման իրականացումը.

7) կազմակերպում է ներքին դիտարկումների մարմնի անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովվածությունը.

8) իրականացնում է ներքին դիտարկումների մարմնի ուսումնասիրությունների, աուդիտորական կամ այլ ստուգումների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները.

9) իրականացնում է սույն կանոնակարգով, ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՓԼ/ԱՖ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ ԵՎ ՄԱՐՄԻՆԸ

 

10. Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարը (աշխատակիցը) նշանակվում և ազատվում է գործադիր մարմնի կողմից՝ խորհրդի համաձայնությամբ:

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 29.03.11 թիվ 84-Ն)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 29.03.11 թիվ 84-Ն)

12.1. (12.1 կետն ուժը կորցրել է 29.03.11 թիվ 84-Ն)

12.2. (12.2 կետն ուժը կորցրել է 29.03.11 թիվ 84-Ն

12.3. (12.3 կետն ուժը կորցրել է 29.03.11 թիվ 84-Ն)

13. Բանկերում ներքին դիտարկումների գործառույթը չի կարող դրվել հաճախորդների սպասարկման ստորաբաժանման աշխատակցի և բանկի ներքին աուդիտի ղեկավարի (անդամի) վրա:

(13-րդ կետը լրաց. 29.03.11 թիվ 84-Ն)

14. Օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին դիտարկումների գործառույթը ֆինանսական հաստատության այլ ստորաբաժանման կամ աշխատակցի վրա դնելու դեպքում ստորաբաժանման կամ աշխատակցի աշխատանքային պարտականություններում ՓԼ/ԱՖ ներքին դիտարկումների գործառույթը պետք է հստակ նկարագրված լինի, և բավարար ժամանակ տրամադրվի դրա իրականացման համար: Նույն հոդվածի համաձայն՝ ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին դիտարկումների գործառույթը մասնագիտացված գործունեություն իրականացնող համապատասխան անձի վերապահել կարելի է, եթե այդ անձը ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտի մասնագիտացված խորհրդատվական կազմակերպություն է:

15. Ներքին դիտարկումների մարմնին պետք է անմիջականորեն հասանելի լինեն հաճախորդի հաշիվներին և կատարված գործարքներին վերաբերող բոլոր փաստաթղթերը (այդ թվում՝ վարկային գործեր, աշխատանքային փաստաթղթեր, պայմանագրեր և այլն), և իրավունք վերապահվի գործարար հարաբերությունների (գործարքների), ինչպես նաև հաճախորդների, լիազորված անձանց և իրական շահառուների վերաբերյալ պարզաբանումներ պահանջել այլ ստորաբաժանումների ցանկացած աշխատակցից:

16. Ֆինանսական հաստատությունը պետք է իր ներքին իրավական ակտերով նախատեսի, որ ներքին դիտարկումների մարմինն օժանդակում և խորհրդատվություն է ներկայացնում խորհրդին և գործադիր մարմնին ՓԼ/ԱՖ կանխարգելման հետ կապված իրենց գործառույթները կատարելու հարցերում:

17. Ներքին դիտարկումների մարմինը նվազագույնը՝

1) մշակում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ներքին իրավական ակտերը, դրանք ներկայացնում է խորհրդի հաստատմանը.

2) իրականացնում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ներքին իրավական ակտերի արդյունավետության մոնիտորինգ, առաջարկներ է ներկայացնում դրանց արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ.

3) ՓԼ/ԱՖ կանխարգելման հարցերով ապահովում է ֆինանսական հաստատության կապը Լիազոր մարմնի հետ.

4) ապահովում է ֆինանսական հաստատության անունից Լիազոր մարմնին տեղեկացման ենթակա գործարքների վերաբերյալ հաշվետվությունների և այլ տեղեկությունների տրամադրումը.

5) կասկածելի գործարար հարաբերությունների կամ գործարքների բացահայտման նպատակով իրականացնում է վերլուծություններ և այլ գործողություններ.

6) հետևում է գործարար հարաբերությունների ընթացիկ մոնիտորինգին և պարբերաբար վերանայում է տեղեկությունների ճշգրտման ու թարմացման ընթացքը.

7) ապահովում է ֆինանսական հաստատության հաճախորդների դասակարգումը` ըստ ռիսկի աստիճանի, իրականացնում է բարձր ռիսկի չափանիշների հետ գործարար հարաբերությունների ընթացիկ մոնիտորինգ.

8) կազմակերպում է ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում ներքին ուսուցումը և վերապատրաստումը, իրականացնում է ուսուցման ծրագրերի ընթացքի ու արդյունքների մոնիտորինգ.

9) որոշում է կայացնում գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու, կամ իրականացումը մերժելու, ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու հարցի վերաբերյալ, այդ հարցը, ըստ անհրաժեշտության, քննարկում է հաճախորդներին սպասարկող աշխատակցի հետ, իսկ տարաձայնություններ առաջանալու դեպքում կայացնում է վճռական որոշում.

10) խորհրդի սահմանած չափանիշների հիման վրա սահմանված կարգով խորհրդին տեղեկացնում է գործարար հարաբերության կամ գործարքի կասեցման կամ իրականացումը մերժելու մասին.

11) իրականացնում է տեղեկատվության հաշվառման և պահպանման մոնիտորինգ.

12) իրականացնում է սույն կանոնակարգով, ներքին իրավական ակտերով սահմանված կամ խորհրդի կողմից հանձնարարված այլ գործառույթներ:

18. Ներքին դիտարկումների մարմնի կողմից կառավարման բարձրագույն մարմնին (բանկերում՝ խորհրդին) ներկայացվող հերթական հաշվետվությունը պետք է նվազագույնը ներառի՝

1) պարտադիր տեղեկացման ենթակա, կասկածելի գործարքների ու գործարար հարաբերությունների թիվը, ինչպես նաև կասկածելի գործարքների (գործարար հարաբերությունների) համառոտ նկարագրությունը.

2) այն գործարքների և գործարար հարաբերությունների թիվը և ամփոփ նկարագրությունը, որոնց վերաբերյալ իրականացվել են վերլուծություններ, սակայն չեն ներկայացվել որպես կասկածելի գործարքներ կամ գործարար հարաբերություններ.

3) ֆինանսական հաստատության կողմից կասեցված կամ իրականացումը մերժված գործարար հարաբերությունների և գործարքների թիվը և համառոտ նկարագրությունը, կասեցված գործարքների արժեքը.

4) սառեցված ֆինանսական միջոցների չափը.

5) ներքին իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

19. Ֆինանսական հաստատության ներքին իրավական ակտերը հաստատվում և փոփոխվում են խորհրդի կողմից:

20. Ներքին իրավական ակտերը հաստատվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Լիազոր մարմնին: Լիազոր մարմնի ներկայացրած դիտողությունների և առաջարկությունների հիման վրա ներքին իրավական ակտերը վերանայվում են քսանօրյա ժամկետում, իսկ փոփոխված (խմբագրված) ակտերը կրկին Լիազոր մարմնին են ներկայացվում մեկշաբաթյա ժամկետում:

21. Ի լրումն Օրենքի 21-րդ հոդվածով ներքին իրավական ակտերի բովանդակությանը ներկայացված պահանջների՝ ֆինանսական հաստատության ներքին իրավական ակտերը պետք է սահմանեն նաև՝

ա) հաճախորդներին սպասարկող աշխատակցի կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու, դրանց կասեցման կամ իրականացումը մերժելու առաջարկությունը ներքին դիտարկումների մարմնին ներկայացնելու գործընթացը.

բ) ներքին դիտարկումների մարմնի կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ իրականացումը մերժելու մասին խորհրդին տեղեկացնելու չափանիշները և տեղեկացման գործընթացը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԲԱՐՁՐ ՌԻՍԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Բարձր ռիսկի չափանիշներ են հետևյալ անձինք, դեպքերը կամ օբյեկտները՝

1) օֆշորային երկրում կամ տարածքում գրանցված (գործունեություն իրականացնող) իրավաբանական անձ կամ բնակվող ֆիզիկական անձ հաճախորդը.

2) հաճախորդի գործարար հարաբերության կամ միանգամյա գործարքի կապը այնպիսի պետությունների (տարածքների) հետ (Լիազոր մարմնի և համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ցանկերի համաձայն), որտեղ չեն կիրառվում կամ ոչ պատշաճ են կիրառվում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային պահանջները, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից հրապարակված այն երկրների հետ, որոնց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ.

3) հաճախորդի բնակվելը (գտնվելը) սույն կետի 2-րդ ենթակետում նշված պետություններում (տարածքներում).

4) բարեգործական և շահույթ չհետապնդող կազմակերպությունները.

5) ըստ ներկայացնողի արժեթղթերը (այդ թվում՝ ըստ ներկայացնողի չեկերը), որոնք շրջանառվում են գործարար հարաբերության ընթացքում կամ հանդիսանում են միանգամյա գործարքի առարկա.

6) այն դեպքերը, երբ առաջանում են նույնականացման համար նախկինում ձեռք բերված տվյալների ճշգրտության և համարժեքության վերաբերյալ կասկածներ, այդ թվում՝ իրական շահառուների առկայության և նրանց մասին տվյալների իսկության հետ կապված.

7) այն դեպքերը, երբ հայտնի է դառնում, որ հաճախորդի հետ գործարար հարաբերության հաստատումը կամ գործարքի կատարումը մերժվել է այլ ֆինանսական հաստատության կողմից.

8) այն դեպքերը, երբ առկա է կանխիկ դրամի մեծածավալ շրջանառություն իրականացնող հաճախորդ, գործարար հարաբերություն կամ միանգամյա գործարք.

9) հաճախորդները, որոնց հաշիվներով իրականացվում են միջոցների հաճախակի և անբացատրելի շարժեր դեպի տարբեր ֆինանսական հաստատություններ.

10) քաղաքական ազդեցություն ունեցող անձանց, նրանց ընտանիքի անդամների, նրանց հետ փոխկապակցված անձանց հետ գործարար հարաբերությունը կամ միանգամյա գործարքը.

11) սահմանափակ թվով հատուկ կատեգորիայի հաճախորդների համար անհատականացված բանկային ծառայությունների մատուցումը.

12) առանց առերես շփման գործարար հարաբերությունների հաստատումը կամ միանգամյա գործարքի կատարումը էլեկտրոնային եղանակով կամ թղթակցության կարգով (առանց առերես շփման հարաբերությունները).

13) այնպիսի հաշվով կամ միջոցով գործարար հարաբերությունը կամ միանգամյա գործարքը, որոնցով 6 ամսից ավելի որևէ գործարք չի կատարվել.

14) թղթակցային բանկային հարաբերությունները.

15) հաճախորդի վարկավորումը, երբ տրամադրվող վարկերն ապահովված են լինում նույն հաստատությունում ներդրված ավանդով:

23. Ֆինանսական հաստատության ներքին իրավական ակտերով կարող են նախատեսվել նաև բարձր ռիսկի այլ չափանիշներ ու պահանջներ:

24. Բարձր ռիսկի չափանիշները որոշելու համար կարող են հաշվի առնվել նաև հետևյալ հանգամանքները՝

1) հաճախորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ չէ, կամ հաճախորդի նախկին կամ ներկա քաղաքացիությունը կամ ռեզիդենտությունը ՓԼ/ԱՖ առումով բարձր ռիսկ է ենթադրում.

2) հաճախորդը նախկինում ներգրավված է եղել գործարար հարաբերությունում կամ գործարքում, որը ՓԼ/ԱՖ տեսանկյունից կասկածելի է եղել.

3) իրավաբանական անձի հաշիվները, միջոցները կամ հեղինակությունը օգտագործվում են ֆիզիկական անձի ակտիվների շրջանառության նպատակով.

4) իրավաբանական անձի կառուցվածքը կամ կառավարումը առանց հիմնավոր պատճառի բարդ է.

5) իրավաբանական անձի մասնակիցներին հնարավոր չէ կամ դժվար է բացահայտել.

6) հաճախորդ իրավաբանական անձը թողարկում է ըստ ներկայացնողի արժեթղթեր:

25. Բարձր ռիսկի չափանիշների առկայությունը որոշվում է հաճախորդի պատշաճ ուսումնասիրության ընթացքում: Բարձր ռիսկի չափանիշները պարզելու և գնահատելու նպատակով ֆինանսական հաստատությունը համադրում է`

1) հաճախորդին նույնականացնող տվյալները.

2) հաճախորդի գործարար բնութագիրը.

3) հաճախորդի գործարար հարաբերությունները.

4) հաճախորդի միանգամյա գործարքների բնույթը և նպատակը.

5) հանրամատչելի աղբյուրներից ստացված տեղեկությունները.

6) այլ հանգամանքներ:

26. Առանց առերես շփման գործարար հարաբերություններ հաստատելիս կամ գործարքներ կնքելիս ֆինանսական հաստատությունը նվազագույնը իրականացնում է հետևյալ լրացուցիչ միջոցառումները՝

1) հաշվարկների կատարումը միայն անկանխիկ ձևով՝ բացառությամբ վճարային տերմինալների, բանկոմատների միջոցով իրականացվող կանխիկ վճարումների.

2) պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր, ինչպիսիք են՝ պայմանագրեր, վճարումների ստացականներ կամ այլ հիմնավորող փաստաթղթեր:

27. Անձի՝ քաղաքական ազդեցություն ունենալու փաստը որոշելու նպատակով ֆինանսական հաստատությունը կարող է իրականացնել հետևյալ գործողությունները՝

1) հնարավոր հաճախորդներից տեղեկությունների հարցում կամ հաճախորդների ու նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության բնույթի վերաբերյալ տվյալների ստացում.

2) հրապարակային տեղեկատվության ուսումնասիրում և քաղաքական ազդեցություն ունեցող անձանց վերաբերյալ առկա մասնավոր տվյալների բազաների (ՈՒորլդ-Չեք և այլն) օգտագործում:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՑԱԾՐ ՌԻՍԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Ցածր ռիսկի չափանիշներ են հետևյալ անձինք, դեպքերը կամ օբյեկտները՝

1) ՓԼ/ԱՖ դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները.

2) պետական մարմինները.

3) տեղական ինքնակառավարման մարմինները.

4) պետության կողմից հիմնադրված կազմակերպությունները.

5) Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե կատարվող վճարումները.

6) հանրային ծառայությունների դիմաց կատարվող վճարումները:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԱՃԱԽՈՐԴԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

29. Հաճախորդի, այդ թվում՝ լիազորված անձի և իրական շահառուի նույնականացումը կատարվում է Օրենքի 15-րդ հոդվածի հիման վրա:

30. Ֆինանսական հաստատությունը հաճախորդի (լիազորված անձի) հետ գործարար հարաբերություն հաստատելուց կամ միանգամյա գործարք կատարելուց առաջ, սույն կանոնակարգով և հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով սահմանված բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում, իրական շահառուի առկայությունը պարզում է հաճախորդի (լիազորված անձի) հայտարարության հիման վրա՝ հավելված 2-ով ներկայացվող ձևի համաձայն: Գործարար հարաբերության ընթացքում սույն կետով նախատեսված հայտարարության ձևը լրացվում (փոփոխվում) է միայն իրական շահառուի ի հայտ գալու կամ իրական շահառուի փոփոխության դեպքում:

31. Հաճախորդի նույնականացման ընթացքում ձեռք բերված տեղեկությունները պետք է ստուգվեն հաճախորդին սպասարկող ստորաբաժանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ ներքին դիտարկումների մարմնի կամ այլ ստորաբաժանումների կողմից: Ստուգումը կարող է չներառել նույնականացնող բոլոր տեղեկությունների ստուգումը, սակայն պետք է բավարար լինի հաճախորդի իրական ինքնությունը պարզելու համար: Այդ նպատակով ֆինանսական հաստատության կողմից կարող են օգտագործվել ինչպես փաստաթղթային, այնպես էլ ոչ փաստաթղթային ստուգման մեթոդներ:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀԱՎԵԼՅԱԼ ԵՎ ՊԱՐԶԵՑՎԱԾ) ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

32. Գործարար հարաբերությունում հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն իրականացնելիս ֆինանսական հաստատությունը պետք է նվազագույնը`

1) ստուգի գործարքների միջև առկա փոխադարձ կապը, բացահայտի այդ կապի հնարավոր սխեմաները, ինչպես նաև որոշի, թե ինչ նպատակ ունեն նշված գործարքները.

2) ստուգի, թե արդյոք իրականացվող գործարքների էությունը համապատասխանում է հաճախորդի կողմից իրականացվող գործունեության տեսակներին.

3) հավաքագրի հաճախորդի եկամտի աղբյուրների վերաբերյալ հնարավոր տեղեկություններ.

4) համադրի հաճախորդի տարբեր գործարքներով շրջանառվող միջոցների աղբյուրները, շարժը, ծավալները.

5) գնահատի գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա ՓԼ/ԱՖ հնարավոր ռիսկերը՝ կասկածելի գործարքների ու գործարար հարաբերությունների հիմքերի և չափանիշների հետ համադրություն իրականացնելու միջոցով.

6) ստուգի՝ արդյո՞ք առկա են այնպիսի գործարար հարաբերություններ և (կամ) միանգամյա գործարքներ, որոնցով հաճախորդը նպատակ ունի խուսափել ֆինանսական հաստատության կողմից Լիազոր մարմնին հաշվետվություն տրամադրելու պարտականության կատարումից.

7) ճշտի որոշակի միավոր ժամանակահատվածում գործարքների տեսակները, հաճախականությունը և ժամանակագրությունը.

8) իրականացնի գործարքի կողմերի, ստացողի, իրական շահառուի, ինչպես նաև լիազորված անձի հաշվառում և իրականացնի համադրում հաճախորդների փոխկապակցվածությունը պարզելու նպատակով.

9) իրականացնի իր ներքին իրավական ակտով սահմանված այլ միջոցառումներ:

33. Ֆինանսական հաստատությունը պետք է հաճախորդի հավելյալ ուսումնասիրություն իրականացնի բարձր ռիսկի չափանիշների առկայության դեպքում:

34. Հավելյալ ուսումնասիրություն իրականացնելիս ֆինանսական հաստատությունը նվազագույնը՝

1) առավել ամբողջական ու խորացված ստուգում է հաճախորդի հետ գործարար հարաբերություններ հաստատելիս պահանջվող փաստաթղթերի (տեղեկությունների) իսկությունը, ինչպես, օրինակ, պահանջում է հիմնավորող այլ փաստաթղթեր (տեղեկություններ).

2) պահանջում է հաճախորդի ակտիվների և միջոցների ծագման աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ.

3) տվյալների բազաներով կատարում է հաճախորդի, գործարար հարաբերության և գործարքի վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն.

4) հաշվետվություն տրամադրող այլ անձանց կամ այլ, այդ թվում` օտարերկրյա գործընկերներին հարցումներ է կատարում` ճշտելու հաճախորդի, նրա հետ գործարար հարաբերությունների և միանգամյա գործարքների վերաբերյալ տեղեկությունները.

5) ձեռնարկում է այլ միջոցներ՝ հաճախորդի, նրա հետ գործարար հարաբերությունների ու գործարքների վերաբերյալ իրական ու ամբողջական պատկերացում կազմելու համար:

35. Հաճախորդի հավելյալ ուսումնասիրության միջոցով ֆինանսական հաստատությունը պետք է հիմնավոր պարզաբանումներ և բացատրություններ ստանա և այդ կերպ իրական ու ամբողջական պատկերացում կազմի տվյալ հաճախորդի, նրա հետ գործարար հարաբերությունների ու միանգամյա գործարքների մասին: Եթե ձեռնարկված միջոցների արդյունքում ֆինանսական հաստատությունն իրական ու ամբողջական պատկերացում չի կազմում, ապա ֆինանսական հաստատությունը պետք է քննարկի այդ դեպքի վերաբերյալ Լիազոր մարմնին կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու հնարավորությունը:

36. Ֆինանսական հաստատությունը կարող է հաճախորդի պարզեցված ուսումնասիրություն իրականացնել ցածր ռիսկի չափանիշների առկայության դեպքում:

37. Հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը ֆիզիկական անձանց համար նվազագույնը ներառում է հետևյալ տեղեկությունների պարզումը և հաշվառումը՝

1) անունը, ազգանունը.

2) հաշվի համարը՝ առկայության դեպքում.

3) անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

38. Հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը իրավաբանական անձանց համար նվազագույնը ներառում է հետևյալ տեղեկությունների պարզումը և հաշվառումը՝

1) իրավաբանական անձի անվանումը.

2) պետական գրանցման վկայականի համարը.

3) բանկային հաշիվները տնօրինելու իրավասություն ունեցող անձին նույնականացնող տեղեկությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՈՒ ԹԱՐՄԱՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

39. Ֆինանսական հաստատությունները սույն կանոնակարգի 44-րդ կետում թվարկված տեղեկատվությունը պետք է հավաքագրեն այնպիսի եղանակով, որը կապահովի հետագայում դրա օգտագործումը որպես ապացույց: Տեղեկատվությունը ամրագրող փաստաթղթերը պետք է ունենան դրանց ներկայացվող բոլոր վավերապայմանները:

40. Տեղեկատվությունը պետք է հաշվառվի: Հաշվառումը պետք է կատարվի դասակարգված տվյալների բազաների միջոցով: Տեղեկատվության հաշվառումը պետք է իրականացվի այնպես, որ դրա հիման վրա հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում վերականգնել այն աշխատակցի տվյալները, որն իրականացրել է նույնականացում կամ հաշվառման ենթակա այլ գործողություններ:

41. Տեղեկատվությունը կարող է պահվել փաստաթղթային կարգով, համակարգիչներում, էլեկտրոնային կրիչներում:

42. Ֆինանսական հաստատությունը պետք է ապահովի հաշվառված ու պահպանվող տեղեկատվության անվտանգությունը, գաղտնիությունը և կանխի դրա չթույլատրված օգտագործումը, տնօրինումը:

43. Ֆինանսական հաստատությունը իր ներքին իրավական ակտերով սահմանում է հաճախորդի վերաբերյալ ձեռք բերված տեղեկատվության թարմացման հաճախականությունը:

44. Ֆինանսական հաստատությունը պետք է հաշվառի և պահպանի՝

1) հաճախորդի նույնականացման տվյալները՝ Օրենքով սահմանված կարգով.

2) գործարքի (գործարար հարաբերության) հիմնական պայմանների վերաբերյալ տվյալները՝ Օրենքով սահմանված կարգով.

3) գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության որոշման նպատակով կատարված ցանկացած վերլուծություն և կատարված այլ գործողությունների վերաբերյալ տվյալներ.

4) կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաև հաշվետվության հիմքում ընկած տեղեկություններն ու հաշվետվություն ներկայացնելու վերաբերյալ հարցի քննարկումների արձանագրությունները.

5) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության մասին այն տվյալներն ու ենթադրությունները, որոնց հետ կապված՝ Լիազոր մարմնին չի ներկայացվել կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ (ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԿԱՍԿԱԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

45. Հաճախորդներին սպասարկող աշխատակիցը գործարար հարաբերություններում կամ գործարքներում Օրենքով, Լիազոր մարմնի ներկայացրած ուղեցույցներով նկարագրված չափանիշներին կամ տիպաբանություններին համապատասխան կամ իր կարծիքի հիման վրա ՓԼ/ԱՖ կասկածների բացահայտման դեպքում ներքին իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին անմիջապես հայտնում է ներքին դիտարկումների մարմնին:

46. Ներքին դիտարկումների մարմինը հաճախորդներին սպասարկող աշխատակցի, այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության կամ իր սեփական դիտարկումների արդյունքում կասկածելի գործարքի բացահայտման դեպքում այդ մասին Լիազոր մարմնին ներկայացնում է կասկածելի գործարքի մասին հաշվետվություն:

47. Ֆինանսական հաստատությունը պետք է իր ներքին իրավական ակտով սահմանի գործարար հարաբերությունների և գործարքների կասկածելիության որոշման և այդ կապակցությամբ Լիազոր մարմնին հաշվետվության տրամադրման հարցի քննարկման ներքին ընթացակարգեր: Նշված ընթացակարգերը պետք է նվազագույնը սահմանեն՝

1) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ նախնական տեղեկությունների (ենթադրությունների) վերաբերյալ ներքին դիտարկումների մարմնին տեղեկացնելու կարգը.

2) ներքին դիտարկումների մարմնի կողմից կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների մշակման, ստուգման և հնարավոր եզրակացություններ կազմելու կարգն ու ժամկետները.

3) գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության որոշման նպատակով հնարավոր գործողություններն ու վերլուծությունները, այդ թվում` ներպետական ու միջազգային տվյալների բազաներին հասանելիությունը, հարցումները, դրանց արդյունքների գնահատման չափանիշներն ու ամփոփման կարգը:

48. Լիազոր մարմինը կարող է առանձին անուններ (անվանումներ) կամ այլ տվյալներ փոխանցել ֆինանսական հաստատություններին և ցուցում տալ, որ այդ տվյալների հետ առնչվող որևէ գործարքի կամ գործարար հարաբերության առկայության դեպքում ներկայացվի կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն: Նման ցուցումների հիման վրա, եթե ժամկետ չի նշվում, ֆինանսական հաստատությունները պետք է ոչ պակաս, քան տասնօրյա պարբերականությամբ, վերանայեն իրենց հաճախորդների հետ գործարար հարաբերություններն ու միանգամյա գործարքները և հնարավոր առնչվող տեղեկություններ հայտնաբերելու դեպքում ներկայացնեն կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

49. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերլուծության նպատակներով Լիազոր մարմնի ներկայացրած հարցումները, այդ թվում` լրացուցիչ փաստաթղթերի (տեղեկությունների) ներկայացման պահանջը, ֆինանսական հաստատությունը պետք է կատարի հարցումների կամ պահանջի մեջ նշված հնարավոր սեղմ ժամկետներում:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՈՒԴԻՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

50. Ներքին աուդիտը, Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, տարեկան առնվազն մեկ անգամ ստուգումներ է իրականացնում՝ հավաստիանալու, որ գործադիր մարմինը և ներքին դիտարկումների մարմինն ապահովում են ֆինանսական հաստատության լիարժեք համապատասխանությունը Օրենքով, սույն կանոնակարգով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև ներքին իրավական ակտերով սահմանված պահանջներին: Այն դեպքում, երբ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթը վերապահված է ներքին աուդիտի ստորաբաժանմանը կամ աշխատակցին, ապա ստուգումն իրականացվում է ֆինանսական հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված մարմնի կողմից և կարգով:

51. Ներքին աուդիտը խորհրդին և գործադիր մարմնին պարբերաբար հաշվետվություններ է ներկայացնում իր գնահատականների և բացահայտումների վերաբերյալ, ներառյալ ՓԼ/ԱՖ կանխարգելման հարցերով աշխատակիցների ուսուցման ու վերապատրաստման համարժեքության և արդյունավետության վերաբերյալ իր եզրակացությունը:

52. Ֆինանսական հաստատությունը, Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության ներդրման և արդյունավետության մակարդակը վերստուգելու նպատակով հրավիրած արտաքին աուդիտի եզրակացության պատճենը հնգօրյա ժամկետում տրամադրվում է Լիազոր մարմնին:

53. Ֆինանսական հաստատությունը, որն ունի դուստր կազմակերպություն, մասնաճյուղ և (կամ) ներկայացուցչություն, պատասխանատու է դրանց կողմից սույն կանոնակարգի դրույթների պատշաճ կիրառության համար: Այդ նպատակով ֆինանսական հաստատությունը պետք է ստանա և ուսումնասիրի իր դուստր կազմակերպություններում, մասնաճյուղերում և ներկայացուցչություններում ներքին և (կամ) արտաքին աուդիտի կողմից ՓԼ/ԱՖ կանխարգելման հարցերով ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների պատճենները:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

(Վերնագիրը խմբ. 27.01.09 թիվ 21-Ն)

 

54. (54-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

55. (55-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

56. (56-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

57. (57-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

58. (58-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

59. (59-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

60. (60-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

61. (61-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

62. (62-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

63. (63-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

64. (64-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

65. (65-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

66. (66-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

67. (67-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

68. (68-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

69. (69-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

70. (70-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

71. (71-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

72. (72-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

73. (73-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

74. (74-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

75. (75-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

76. (76-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

77. (77-րդ կետն ուժը կորցրել է 27.01.09 թիվ 21-Ն)

78. Ֆինանսական հաստատությունը պետք է պարբերաբար ուսուցում կազմակերպի ՓԼ/ԱՖ կանխարգելմանն առնչվող բոլոր աշխատակիցների համար: Նոր աշխատակիցների ընդունման դեպքում ՓԼ/ԱՖ կանխարգելման հարցերով ուսուցում պետք է կազմակերպվի առաջին երեք ամիսների ընթացքում:

79. Ֆինանսական հաստատության բոլոր աշխատակիցները պետք է իրազեկ լինեն ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում իրենց ներքին իրավական ակտերին:

80. Ֆինանսական հաստատությունը պետք է սահմանի և իրականացնի ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում իր աշխատակիցների պարբերական ուսուցման ծրագրեր: Այդ ծրագրերը պետք է նախատեսեն ուսուցում խորհրդի անդամների, գործադիր մարմնի աշխատակիցների, ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների, հաճախորդների սպասարկման և աուդիտի գործառույթներ իրականացնող աշխատակիցների համար: Այդ աշխատակիցների համար ուսուցումը և վերապատրաստումը պետք է հնարավորություն տա հավաստիանալու, որ նրանք ունեն ՓԼ/ԱՖ կանխարգելման պահանջների ու ընթացակարգերի վերաբերյալ պատշաճ գիտելիքներ, մասնավորապես՝

1) բարձր և ցածր ռիսկի չափանիշների, կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության առավել հաճախ հանդիպող հիմքերի և չափանիշների վերաբերյալ, այդ թվում՝ Լիազոր մարմնի ուղեցույցներով տրամադրվող կասկածելի գործարքների տիպաբանությունների վերաբերյալ,

2) ՓԼ/ԱՖ դեմ պայքարի Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնակարգի, ներքին իրավական ակտերի դրույթների վերաբերյալ:

81. Ֆինանսական հաստատության կողմից իրականացվող ուսուցման ծրագրերը, դրանց վերաբերյալ բոլոր նյութերը, ինչպես նաև ուսուցման ծրագրերին մասնակցած անձանց անուններն ու ստորագրությունները պետք է առանձին հաշվառվեն և պահպանվեն առնվազն 5 տարի:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

82. Սույն կանոնակարգի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Բանկերում և վարկային կազմակերպություններում, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող այլ անձանց մոտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության և տեռորիզմի ֆինանսավորման կանխարգելման մասին» կանոնակարգ 5-ը, «Կասկածելի գործառնության վերաբերյալ» տեղեկանքի ձևը, բանկային հաշվի բացման համար բանկի կողմից պահանջվող տեղեկությունների, հաճախորդների և պարտատերերի սպասարկման ընթացքում վարկային կազմակերպության կողմից պահանջվող տեղեկությունների օրինակելի ցանկերը հաստատելու մասին» թիվ 442-Ն որոշումը:

 

 

Հավելված 2
 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2008 թ. սեպտեմբերի 9-ի

թիվ 269-Ն որոշմամբ

 

ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ես՝ _________________________________________________ս,

___ _____ _________ թ. ________________________________

գործարար հարաբերության մեջ կամ միանգամյա գործարքում հանդես գալով որպես

_____________________, հայտարարում եմ, որ գործարար հարաբերության

մեջ կամ միանգամյա գործարքում առկա է/առկա չէ իրական շահառու:

Առկայության դեպքում՝ իրական շահառու է _______  _______________ ը:

 

Պարտավորվում եմ նաև գործարար հարաբերության ընթացքում իրական շահառուի

փոփոխության կամ շահառուի ի հայտ գալու դեպքում տեղյակ պահել ______ -ին:

 

___________ ______ թ.

____________________

ստորագրություն

 


ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի (աշխատակցի) վերաբերյալ

(հայտարարագիրն ուժը կորցրել է 29.03.11 թիվ 84-Ն)

 

 

Ծ ա ն ու ց ա գ ի ր

Պաշտոնում նշանակելու վերաբերյալ

(ծանուցագիրն ուժը կորցրել է 29.03.11 թիվ 84-Ն)

 

 

(հավելվածը լրաց. 27.01.09 թիվ 21-Ն, փոփ. 29.03.11 թիվ 84-Ն)