ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 540-Ն
«ՀԳԱ-Ի ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է «Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) հաստատել միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) սույն որոշումից բխող փոփոխություններ կատարել կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել այդ փոփոխությունների պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին.
3) ապահովել`
ա. գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը,
բ. «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը կազմակերպության միջոցների հաշվին,
գ. կազմակերպությունում «ՀԳԱ-ի Ախուրյանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության սաների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. մայիսի 10
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան