Գլխավոր տեղեկություն
Номер
N 1630-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (19.05.2011-01.08.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2004.12.15/67(366) Հոդ.1371
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.11.2004
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.12.2004
Дата вступления в силу
16.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 նոյեմբերի 2004 թվականի N 1630-Ն

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 238 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

բ) համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի «Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաները հավատարմագրելու մասին» N 238 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ.  նոյեմբերի 25
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Տ. Դավթյան          

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)

 
Գ. Բադալյան  

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)

 
Ա. Շահինյան  

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ)

 
Ս. Գալստյան  

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 
Ա. Ավետիսյան  

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

 
Ա. Վանյան  

- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

 
Լ. Վարդանյան  

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

 
Է. Սնգրյան  

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության աշխատակազմի բնակչության և տարածքների պաշտպանության վարչության մոնիտորինգի կենտրոնի պետ-վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ

 
Ա. Առաքելյան   -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության շրջակա միջավայրի պահպանության տնտեսական մեխանիզմների, ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի բաժնի գլխավոր մասնագետ
 
Օ. Կարապետյան  

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ

 
Գ. Մինասյան  

- «Հայաստանի շինարարների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)

 
Մ. Հակոբյան  

- «Աննա» սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 
Ա. Պողոսյան  

- Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 
Ց. Գևորգյան  

- «Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 
Ն. Մկրտչյան  

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հավատարմագրման գործակալության պետ (խորհրդի քարտուղար)

 

(Կազմը խմբ. 20.07.06 N 1015-Ն, փոփ. 06.07.07 N 780-Ն, խմբ. 25.02.10 N 173-Ն, 05.05.11 N 568-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվել է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) համաձայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման նպատակով:

2. Խորհուրդը գործում է օրենքի, այլ իրավական ակտերի և սույն կարգի համաձայն:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

3. Խորհրդի նախագահը`

ա) ղեկավարում է խորհրդի ընդհանուր գործունեությունը.

բ) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք, ստորագրում արձանագրություններն ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր, հետևում կարգի պահպանմանը.

գ) ներկայացնում է խորհուրդը` այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

դ) կազմակերպում է քվեարկություն և հրապարակում դրա արդյունքները:

4. Խորհրդի քարտուղարը`

ա) ընդունում ու գրանցում է հավատարմագրման հայտը և խորհրդի քննարկմանն է ներկայացնում օրակարգով նախատեսված` համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրմանը վերաբերող նյութերը.

բ) նախապատրաստում է խորհրդի նիստերը` խորհրդի անդամներին հայտնում է խորհրդի նիստի օրվա մասին և ուղարկում օրակարգը.

գ) վարում է խորհրդի նիստի արձանագրությունը.

դ) իրականացնում է այլ գործառույթներ` խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

5. Խորհրդի անդամները`

ա) պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին.

բ) իրավունք ունեն ելույթ ունենալու և տեսակետ արտահայտելու քննարկվող հարցի շուրջ

գ) խորհուրդ են ներկայացնում առաջարկություններ.

դ) իրավունք ունեն քվեարկելու և արտահայտելու հատուկ կարծիք, որը, նրանց պնդմամբ, կցվում է խորհրդի ընդունած որոշմանը.

ե) խորհրդի նախագահի հանձնարարությամբ կարող են ներկայացնել խորհուրդն այլ մարմիններում և կազմակերպություններում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավասությունների սահմաններում որոշումներ ընդունելու համար` խորհրդի քարտուղարի ներկայացմամբ, սակայն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Հավատարմագրման վերաբերյալ որոշման ընդունման դեպքում հավատարմագրված անձին խորհրդի կողմից տրվում է նույնականացման նշագիր:

7. Խորհրդի ընթացիկ գործունեությունը կազմակերպում է խորհրդի նախագահը:

8. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում, խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նախագահի տեղակալը կամ խորհրդի մեկ այլ անդամ:

9. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը:

10. Խորհրդի անդամներին խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է նիստից առնվազն 7 օր առաջ:

11. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումն սկսվում է օրակարգն ընդունվելուց հետո:

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Խորհրդի նիստին հրավիրվում են հավատարմագրմանը հավակնող սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների ղեկավարները:

14. Խորհուրդն իր գործունեության հետ կապված բողոքները քննարկելու համար խորհրդի կազմից ստեղծում է բողոքարկման հանձնաժողով` կազմված 3 անդամից, որին կարող են դիմել հավատարմագրման հայտատուները և հավատարմագրված անձինք: Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննարկում և արդյունքները մեկ ամսվա ընթացքում ներկայացնում է հավատարմագրման խորհուրդ:

15. Անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշումները կարող են ընդունվել հարցման կարգով` խորհրդի անդամների կողմից գրավոր ներկայացված քվեներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան