Գլխավոր տեղեկություն
Номер
N 536-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.11.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.18/28(831) Հոդ.663
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.05.2011
Дата вступления в силу
18.11.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 536-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման NN 1, 3, 5, 7, 11, 13 և 15 հավելվածների 5.1-ին կետերը «Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը:» բառերից հետո լրացնել «Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:» բառերով.

2) որոշման NN 1, 3, 5, 7, 11, 13 և 15 հավելվածների`

ա. 6-րդ կետերի 1-ին ենթակետերից և բոլոր ձևերից հանել «հարկ վճարողի հաշվառման համարը,» բառերը,

բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետերի 2-րդ և 3-րդ ենթակետերը,

գ. «II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».

3) որոշման NN 1, 3, 5, 7, 11, 13 և 15 հավելվածների 8-րդ կետերի 1-ին ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,».

4) որոշման N 15 հավելվածի 8-րդ կետի`

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով`

ա. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսի համար տվյալ ուսումնական հաստատությունը պետք է հանդիսանա հիմնական աշխատավայր,

բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 50 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան և (կամ) կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների), այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը,

գ. ուսումնական հաստատությունում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն դասավանդվող դասընթացի ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով, նույն կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների վարման համար, պետք է ներգրավված լինեն գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների) կամ համապատասխան գործունեության ոլորտում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող գիտամանկավարժական կադրեր,

դ. ուսումնական հաստատությունում մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, որոնք ունեն գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում կամ դասընթացների ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով և համապատասխան գործունեության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների):»,

 բ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մեկ ուսանողի հաշվարկով ոչ պակաս, քան 0.5-ական օրինակ դասագիրք, գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ինչպես նաև ցուցադրական, աուդիո-վիդեո, մուլտիմեդիա նյութերով,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 10
Երևան