Գլխավոր տեղեկություն
Номер
N 778-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.22/38(841) Հոդ.889
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.06.2011
Дата вступления в силу
23.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2011 թվականի N 778-Ն

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 564-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացու սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.1735 հեկտար հողերը, այդ թվում` 0.0145 հեկտար պտղատու այգին, 0.159 հեկտար արոտավայրը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հասարակական կառուցապատման (սննդի օբյեկտ) համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային համայնքի ղեկավարին`

1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.

 2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին`

1) իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում` սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 14
Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

 հունիսի 10-ի N 778-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան