Գլխավոր տեղեկություն
Номер
N 542-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.05.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.05.2011
Дата вступления в силу
11.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 542-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 171-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» դաշնային պետական կրթական հաստատության և «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական կրթական հաստատության Երևանյան մասնաճյուղերին անհատույց օգտագործման իրավունքով տարածք հատկացնելու մասին» N 171-Ա որոշման 2-րդ կետում «մինչև 250 քառ. մետր մակերեսով» բառերը փոխարինել «1200 քառ. մետր մակերեսով «Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» դաշնային պետական կրթական հաստատության մասնաճյուղին, իսկ 2400 քառ. մետր մակերեսով «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական կրթական հաստատության Երևանյան մասնաճյուղին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 10
Երևան