ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2011 թվականի N 381-Ա
ԱՄԷ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՆԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՇԵՅԽԱ ՀԻՆԴ ԱԼ-ԿԱՍԻՄԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար կանանց խորհրդի նախագահ Շեյխա Հինդ ալ-Կասիմիի գլխավորած պատվիրակության (8 մարդ) 2011 թվականի ապրիլի 26-29-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` 2027500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 2 |