Գլխավոր տեղեկություն
Номер
N 1609-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.11.2006
Дата вступления в силу
23.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 նոյեմբերի 2006 թվականի N 1609-Ա

 

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը և հաշվի առնելով «Տիեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի դիմումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 6-ի N 678-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արևադաշտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` իրավաբանական անձ` «Տիեռաս դե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2301 հեկտար արոտավայրից` համաձայն հավելվածի, փոխադրել`

ա) 1.5 հեկտարը` բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար.

բ) 1.0 հեկտարը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` պահեստարաններ կառուցելու համար.

գ) 9 հեկտար այլ հողեր` ջրային հողերի կատեգորիա` ջրամբարների կառուցման համար:

(Որոշումը փոփ. 07.04.11 N 363-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 15
Երևան

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2006 թվականի

  նոյեմբերի 9-ի N 1609-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԴԱՇՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(Հավելվածը խմբ. 07.04.11 N 363-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.04.2011, N 363-Ն 21.04.2011, N 1609-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան