Գլխավոր տեղեկություն
Номер
N 768-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.17/37(840) Հոդ.874
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.06.2011
Дата вступления в силу
18.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 768-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1567-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» և «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Ստեղծել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» և «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղերը:

3. Սահմանել, որ «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» և «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) ապահովել փոխանցման ակտերով նախատեսված` ամրացվող և սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը.

2) ապահովել «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» և «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարման պետական գրանցումը` համապատասխան կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) հաստատել ամրացվող և սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը.

2) ապահովել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

3) երկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության մասնաճյուղերի կանոնադրությունների հաստատումը և Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցումը` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և մայիսի 31-ի N 643 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1567-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 32-րդ կետում`

ա. հանել «մասնաճյուղի կարգավիճակով» բառերը,

բ. «ա» և «բ» ենթակետերից հանել «մասնաճյուղը» բառը.

2) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. Համալսարանի մասնաճյուղերն են Վանաձորի, Սիսիանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտի, «Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն», «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» և «Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղերը:»:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 13
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան