ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ապրիլի 2011 թվականի N 524-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի մարտի 5-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի մարտի 5-ը:
2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք՝ «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 524-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Մոդելը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Ներմուծման ժամկետը(տարեթիվը, | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
1. |
68109900 |
Արտադրանք՝ բետոնից, ցեմենտից կամ մշակված քարից |
- |
կգ |
12000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2079000 |
2011/I |
2011/IV |
2. |
730890990 |
Մետաղական կոնստրուկցիաներ և մասեր |
- |
կգ |
58200 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
56776500 |
2011/I |
2011/IV |
3. |
760429900 |
Այլումինե մասեր և պրոֆիլներ |
- |
կգ |
29880 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
78111000 |
2011/I |
2011/IV |
4. |
841590000 |
Оդափոխության համակարգ և դրա մասերը |
- |
կգ |
1250 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
12523500 |
2011/I |
2011/IV |
5. |
761090900 |
Այլումինե դետալներ |
- |
կգ |
3500 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
10840500 |
2011/I |
2011/IV |
6. |
700510300 |
Ապակի |
- |
կգ |
161750 |
Բելգիա |
Հոլանդիա |
34848000 |
2011/I |
2011/IV |
7. |
39259080 |
Պլաստմասսայե դետալներ |
- |
կգ |
522 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
1138500 |
2011/I |
2011/IV |
8. |
761010000 |
Դռներ, պատուհաններ և դրանց մասեր |
- |
կգ |
6750 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
3267000 |
2011/I |
2011/IV |
9. |
730830000 |
Մետաղական դռներ |
- |
կգ |
2650 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
9157500 |
2011/I |
2011/IV |
10. |
760429900 |
Այլումինե դետալներ |
- |
կգ |
40500 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
5148000 |
2011/I |
2011/IV |
11. |
848390890 |
Ատամնավոր մետաղական դետալներ |
- |
կգ |
8050 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2920500 |
2011/I |
2011/IV |
12. |
400829000 |
Ռետինե դետալներ |
- |
կգ |
3850 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
742500 |
2011/I |
2011/IV |
13. |
76109090 |
Այլումինե դետալներ |
- |
կգ |
21000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
5544000 |
2011/I |
2011/IV |
14. |
391620100 |
Պլաստմասսայե պրոֆիլներ |
- |
կգ |
1230 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
1039500 |
2011/I |
2011/IV |
15. |
730890990 |
Մետաղական դետալներ |
- |
կգ |
18710 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
7524000 |
2011/I |
2011/IV |
16. |
391890000 |
Պլաստիկ պաստառներ |
- |
քառ. մ |
10000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
14305500 |
2011/I |
2011/IV |
17. |
391890000 |
Պլաստիկ ցանց |
- |
քառ. մ |
10000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
13909500 |
2011/I |
2011/IV |
18. |
8402 |
Կաթսա |
- |
հատ |
1 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
10704375 |
2011/I |
2011/IV |
19. |
8404 |
Կաթսային օժանդակ սարքավորումներ |
- |
հատ |
8 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
35503380 |
2011/I |
2011/IV |
20. |
8416 |
Այրիչ |
- |
հատ |
1 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
7400250 |
2011/I |
2011/IV |
21. |
843280000 |
Մեխանիկական գյուղատնտեսական սարքավորումներ |
- |
հատ |
1 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
1173645 |
2011/I |
2011/IV |
22. |
7304 |
Մետաղական խողովակներ և դրանց դետալներ |
- |
կգ |
147160 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
98969805 |
2011/I |
2011/IV |
23. |
842129000 |
Հոսանքի մասնակի ֆիլտրող սարքավորում |
- |
հատ |
5 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
618750 |
2011/I |
2011/IV |
24. |
320810900 |
Հրապատիճներ և ներկեր |
- |
կգ |
2120 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2054250 |
2011/I |
2011/IV |
25. |
843280000 |
Գյուղատնտեսական նշանակության այլ մեքենաներ և մեխանիզմներ |
- |
հատ |
1 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
7285905 |
2011/I |
2011/IV |
26. |
730900300 |
Ջրի պահեստավորման ցիստեռններ |
- |
հատ |
4 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
4653000 |
2011/I |
2011/IV |
27. |
8413 |
Կենտրոնախույս պոմպեր և դրանց մասեր |
- |
հատ |
10 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
9355500 |
2011/I |
2011/IV |
28. |
8424 |
Ոռոգման համակարգերի մասեր |
- |
կգ |
15860 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
9157500 |
2011/I |
2011/IV |
29. |
854231900 |
Համակարգչային պրոցեսորներ |
- |
հատ |
4 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
19552500 |
2011/I |
2011/IV |
30. |
841590000 |
Օդափոխության համակարգեր և դրանց մասեր |
- |
կգ |
15300 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
31630500 |
2011/I |
2011/IV |
31. |
8432 |
Գյուղատնտեսության սարքավորումներ |
- |
հատ |
2 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
5638050 |
2011/I |
2011/IV |
32. |
8436 |
Լոլիկի կախիչների թել փաթաթող սարք |
- |
հատ |
1 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
3712500 |
2011/I |
2011/IV |
33. |
8428 |
Էլեկտրական բարձրացման մեխանիզմներ և դրանց մասեր |
- |
հատ |
4 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
1128600 |
2011/I |
2011/IV |
34. |
850440550 |
Մարտկոցի վերալիցքավորման սարք |
- |
հատ |
6 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
772200 |
2011/I |
2011/IV |
35. |
843359800 |
Բերքի հավաքման և տեղափոխման սայլակ |
- |
հատ |
12 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
5452920 |
2011/I |
2011/IV |
36. |
8424 |
Ծծումբ գոլորշիացնող սարք |
- |
հատ |
10 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
245025 |
2011/I |
2011/IV |
37. |
8432 |
Մետաղական կեռիկ՝ լոլիկի թելերը փաթաթելու համար |
- |
հատ |
56000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
540045 |
2011/I |
2011/IV |
38. |
392690980 |
Պլաստիկ ճարմանդներ՝ լոլիկի թփերն ամրացնելու համար |
- |
հատ |
828000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
1560240 |
2011/I |
2011/IV |
39. |
540772000 |
Թել՝ սինթետիկ |
- |
կգ |
1530 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
2630925 |
2011/I |
2011/IV |
40. |
853690100 |
Կուտակ՝ լար ձգելու համար |
- |
հատ |
250 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
180180 |
2011/I |
2011/IV |
41. |
392190600 |
Գրունտի պոլիէթիլային ծածկոց |
- |
քառ. մ |
10000 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
1859715 |
2011/I |
2011/IV |
42. |
392190600 |
Պոլիէթիլային սուբստրատ՝ լոլիկ աճեցնելու համար |
- |
մ |
6324 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
6135030 |
2011/I |
2011/IV |
43. |
854442900 |
Պոլիէթիլային ծածկույթով լար |
- |
կգ |
2240 |
Հոլանդիա |
Հոլանդիա |
589248 |
2011/I |
2011/IV |
Ընդամենը |
528379038 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 524-Ա որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N _____
«ԱՄՍՏԵՐ ՖԼԱՈՒԵՐՍ» ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան |
_____ ______________ 2011 թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս նախարար Տիգրան Դավթյանի, մի կողմից, և «Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` ընկերություն), ի դեմս տնօրեն Արթուր Տիգրանյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակվելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 524 - Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Ընկերությունը պայմանագրով պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների սահմաններում աջակցել ընկերությանը՝ ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.5. Նախարարությունը պարտավոր է`
2.1.2. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ։
2.6. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.3. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.4. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.7. Ընկերությունը պարտավոր է`
2.3.6. մինչև 2012 թվականի հունվարի 1-ը կառուցել ներդրումային ծրագրով նախատեսված, ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային համալիր` լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցման համար.
2.3.7. պայմանագրի 2.3.1-ին ենթակետում նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 56 աշխատատեղ` ապահովելով մոտավորապես 80 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.8. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի ու արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.9. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման համար տրված ցուցումները.
2.3.10. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.8. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.3. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.4. ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու այլ կազմակերպություններ և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվությունը և մոնիթորինգը
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է ծրագրի շրջանակներում իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ ու բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային ու ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.3. Եթե ընկերությունը չի կատարում կամ ոչ պատշաճ է կատաում պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները, խուսափում է նախարարության վերահսկողությունից, ապա նախարարությունն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը և ընկերությունից պահանջելու վճարել հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 524 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.4. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված՝ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագրի կնքումից հետո և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով՝ 2 օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները և ստորագրությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
«Ամստեր Ֆլաուերս» հայ-հոլանդական ՀՁ ՍՊԸ |
Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5 |
Հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Այգեձորի 74/22 |
_______________Տիգրան Դավթյան |
_______________Արթուր Տիգրանյան |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
Կ. Տ. |
Կ. Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|