Գլխավոր տեղեկություն
Номер
N 761-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.15/35(838) Հոդ.848
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.06.2011
Дата вступления в силу
16.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 761-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված «Հազարամյակի մարտահրավեր» համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր այլ վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

1) որոշմամբ հաստատված կարգի 9.1-ին կետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.

2) որոշմամբ հաստատված կարգի 9.1-ին կետը «բ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.

«գ) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև կնքված շրջանակային համաձայնագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգը 10-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ ենթակետով.

«2) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարումներ կատարելուց:»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված միջազգային համաձայնագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, կարգի 2-րդ գլխի վերնագրում, 1.2-րդ, 1.3-րդ և 2.1-ին կետերում «հարկային և մաքսային» բառերը փոխարինել «հարկային, մաքսային և պարտադիր այլ» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգի`

ա. 2.1-ին կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) ապահովադիրների ազատում` սոցիալական ապահովության վճարներից:»,

բ. 2.5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.6-րդ կետով.

«2.6. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

2.6.1. Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապահովադիրների ազատում օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու, գանձելու և պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի «Մի շարք միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային և մաքսային վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը հաստատելու մասին» N 256-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, կարգի 2-րդ գլխի վերնագրում, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում «հարկային և մաքսային» բառերը փոխարինել «հարկային, մաքսային և պարտադիր այլ» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը «գ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) ապահովադիրների ազատում` պարտադիր սոցիալական ապահովության վճարներից:».

3) որոշմամբ հաստատված կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.

«9.1. Պարտադիր սոցիալական ապահովության վճարներ

Համաձայնագրերով իրականացվող ծրագրերի շրջանակներում ապահովադիրների ազատում օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց վճարվող աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու, գանձելու և պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու պարտավորությունից:».

4) որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ա.1» ենթակետով.

«ա.1) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներն ազատվում են իրենց վճարված եկամուտներից շահութահարկի վճարման պարտավորությունից, եթե համաձայնագրերով նախատեսված է ոչ ռեզիդենտի ազատում շահութահարկից.»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 7
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան