Գլխավոր տեղեկություն
Номер
N 489-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.05.2011-02.11.2017)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.11/26(829) Հոդ.616
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2011
Дата вступления в силу
21.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2011 թվականի N 489-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 909-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իգ» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին» N 909-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մեկամսյա ժամկետում սահմանել տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու, վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին որոշումների ձևերը և վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 2
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 28-ի N 489-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ՝ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում գրանցված և (կամ) հաշվառված, ինչպես նաև գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների` հաշվառման տվյալների փոփոխությամբ վերասարքավորման թույլտվություն տալու հետ կապված հարաբերությունները:

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն ստանալու համար ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու համար oրենքով նախատեսված վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

3. Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ կատարվող վերասարքավորման մասին:

4. Դիմումին կից ներկայացվում են տրանսպորտային միջոցի ամբողջական տեսքի և հանգույցների լուսանկարները, գծապատկերները (էսքիզներ կամ գծագրեր), ինչպես նաև տեղեկություններ վերասարքավորման ժամանակ oգտագործվող հանգույցների, առարկաների, սարքավորումների և նյութերի մասին:

5. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-oրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

6. Դիմումն ստանալու oրվանից մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու մասին.

2) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու մասին:

7. Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) վերասարքավորման արդյունքում կարող են խախտվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կամ վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանների պահանջները.

2) անձը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

3) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ:

8. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումից երկու (երկրորդ oրինակը նախատեսված է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու համար), իսկ 2-րդ ենթակետով նախատեսված որոշումից մեկ օրինակ տրվում (ուղարկվում) են դիմումատուին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

 ապրիլի 28-ի N 489-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում գրանցված և (կամ) հաշվառված, ինչպես նաև գրանցման ենթակա և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու հետ կապված հարաբերությունները:

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն ստանալու համար ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու համար oրենքով նախատեսված վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:

3. Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ կատարված վերասարքավորման մասին:

4. Դիմումին կից ներկայացվում են տրանսպորտային միջոցի ամբողջական տեսքի և հանգույցների լուսանկարները, գծապատկերները (էսքիզներ կամ գծագրեր), ինչպես նաև տեղեկություններ վերասարքավորման ժամանակ oգտագործված հանգույցների, առարկաների, սարքավորումների և նյութերի մասին:

5. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-oրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

6. Դիմումն ստանալու oրվանից մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալու մասին.

2) վերասարքավորված տրանսպորտային միջոցի վերահաշվառման թույլտվություն տալը մերժելու մասին:

7. Վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) վերասարքավորման արդյունքում խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կամ վերասարքավորման ժամանակ իրականացման ենթակա տեխնիկական պայմանների պահանջները.

2) անձը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

3) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ:

8. Սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշումից երկու (երկրորդ oրինակը նախատեսված է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու համար), իսկ 2-րդ ենթակետով նախատեսված որոշումից մեկ օրինակ տրվում (ուղարկվում) են դիմումատուին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.11.2024, N 1753-Ն 08.11.2024, N 489-Ն
06.02.2020, N 106-Ն 22.02.2020, N 489-Ն
19.10.2017, N 1322-Ն 02.11.2017, N 489-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան