«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 50311235
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ
7 ապրիլի 2011 թ. |
N 113-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 33 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2002 թվականի հուլիսի 23-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 33 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը.
2) որոշման N 1 հավելվածի`
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:».
բ. 6-րդ կետի «դ», 13-րդ կետի «ժբ» և «ժգ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
գ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Մարզպետի որոշմամբ: Նույն որոշմամբ Մարզպետը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար: Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:».
դ. 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
ե. 13-րդ կետի «ժդ» ենթակետի «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով, «ժէ» ենթակետից հանել «պաշտոնապես» բառը.
զ. 17-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով.
է. 20-րդ կետի «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել, իսկ «ե» ենթակետի «մասնակցում է հարցազրույցի արդյունքում Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող քվեարկությանը` քվեարկելով դեմ կամ կողմ.» բառերը փոխարինել «իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. 6-րդ կետի «դ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել.
բ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Մարզպետի որոշմամբ: Նույն որոշմամբ Մարզպետը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
Եթե ատեստավորման ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն աշխատակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:».
գ. 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
դ. 17-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մարզպետ՝ |
Ա. Ղահրամանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|