Գլխավոր տեղեկություն
Номер
N 781-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.06.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.22/38(841) Հոդ.891
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.06.2011
Дата вступления в силу
20.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2011 թվականի N 781-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1315-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1813-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2175-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքապետարանի «Երևանի N 7 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Երևանի քաղաքապետարանի «Երևանի N 9 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` վերանվանելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

 7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) մինչև 2011 թվականի սեպտեմբերի 1-ը ավարտել ուսումնական հաստատությունների` միացման ձևով վերակազմակերպումը.

2) ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, համապատասխան հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ միացման ձևով վերակազմակերպված ուսումնական հաստատությունների շենքերի հետագա օգտագործման և (կամ) տնօրինման վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել`

1) ուսումնական հաստատությունների գործունեության դադարման պետական գրանցումը տվյալ կազմակերպության միջոցների հաշվին.

2) ուսումնական հաստատությունների կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխության կատարումը.

3) միացման ձևով վերակազմակերպվող ուսումնական հաստատությունների ուսանողների հետագա ուսումնառությունը:

9. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1315-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետի 2-րդ պարբերությունը «ՀՊՄՀ-ի Երևանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերից հետո լրացնել «և Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2175-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Գյումրու պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»:

13. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա` սահմանված կարգով կատարել ծախսերի վերաբաշխում:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունիսի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 15
Երևան