ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ (ՎԱՐԿԱՌՈՒ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ (ՈՐՊԵՍ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԱԿԱԼ) ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (ՎԱՐԿԱՏՈՒ) ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ 65 000 000 ԵՎՐՈՅԻ ՉԱՓՈՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2011 թվականի փետրվարի 17-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության (Վարկառու), Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (որպես Վարկառուի գործակալ) և Եվրոպական միության (Վարկատու) միջև մինչև 65 000 000 եվրոյի չափով վարկային համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի ապրիլի 14-ի ՍԴՈ-957 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
15 ապրիլի 2011 թվականի, |