Գլխավոր տեղեկություն
Номер
N 669-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.779
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2011
Дата вступления в силу
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 669-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 778 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանից հանել «7, 12, 24,» թվերը.

2) 1-ին կետի «բ» ենթակետից հանել «կենսաթոշակների նշանակման ու» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «գ» ենթակետը և 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերը.

4) 7-րդ կետի «և դրանց նկատմամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված տոկոսաչափերով հաշվարկված զինվորական ստաժի համար հավելումները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665 -Ն որոշման 4-րդ հավելվածի 3‑րդ կետով սահմանված` զինծառայողի զինվորական ծառայության ստաժի համար հաշվարկվող հավելումը» բառերով.

5) 13.1-ին կետի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում» բառերով.

6) 16-րդ կետի՝

ա. առաջին պարբերության «ա» ենթակետերում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 100‑ապատիկի չափով» բառերը փոխարինել «յոթ հարյուր երեսունհինգ հազար դրամի չափով» բառերով,

բ. առաջին պարբերության «բ» ենթակետում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով» բառերը փոխարինել «երեք հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր դրամի չափով» բառերով,

գ. երկրորդ պարբերության «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ» բառերը փոխարինել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ» բառերով,

դ. երկրորդ պարբերության «ա» ենթակետում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 50-ապատիկի չափով» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի չափով» բառերով,

ե. երկրորդ պարբերության «բ» ենթակետում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 40-ապատիկի չափով» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 80 տոկոսի չափով» բառերով,

զ. երկրորդ պարբերության «գ» ենթակետում «տվյալ պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բազային կենսաթոշակի 30-ապատիկի չափով» բառերը փոխարինել «սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 60 տոկոսի չափով» բառերով.

7) 18.1-ին կետի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի «ա»-«ե» կետերով» բառերը փոխարինել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13‑րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով» բառերով.

8) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի վերնագրից հանել «կենսաթոշակների նշանակման ու» բառերը և ուժը կորցրած ճանաչել 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան