Գլխավոր տեղեկություն
Номер
N 108-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.04.2011-11.10.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.152
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
23.03.2011
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
23.03.2011
Дата вступления в силу
25.04.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 ապրիլի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011164

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

23 մարտի 2011 թ.
ք. Երևան

N 108-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետև` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել Կարգի 2.1 կետի գ) ենթակետը, 2.4 և 3.1 կետերը, 4.8 կետի ե) ենթակետը, N 5 հավելվածի 7.4 կետը.

2) Կարգի 2.10 կետում «իսկ բ), գ) և ե) ենթակետերում» բառերը փոխարինել «իսկ բ) և ե) ենթակետերում» բառերով.

3) Կարգի 2.11 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.11 Լիցենզիայի անբաժանելի մաս են համարվում լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները:».

4) Կարգի 3.8 կետի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հանձնաժողովը սույն կարգի 2.1 կետի բ) և ե) ենթակետերով սահմանված գործունեությունների Հայտերի ստուգման բացասական արդյունքների մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին` Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:».

5) Կարգի 3.11 կետում «իսկ սույն կարգի 2.1 կետի բ), գ), ե) ենթակետերում նշված գործունեություններից յուրաքանչյուրի Հայտը` ոչ ուշ, քան Հայտի ուսումնասիրման գործընթացն սկսելու օրվանից եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «իսկ սույն կարգի 2.1 կետի բ) և ե) ենթակետերում նշված գործունեություններից յուրաքանչյուրի Հայտը` ոչ ուշ, քան Հայտի ուսումնասիրման գործընթացն սկսելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

6) Կարգի 3.12 կետում «սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերում» բառերը փոխարինել «սույն կարգի 2.1 կետի բ) և ե) ենթակետերում» բառերով.

7) Կարգի 4.2 կետից հանել «և լիցենզիայի ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր» բառերը.

8) Կարգի 5.2 և 5.3 կետերում «Սույն կարգի 2.1 կետի բ), գ) և ե) ենթակետերով» բառերը փոխարինել «Սույն կարգի 2.1 կետի բ) և ե) ենթակետերով» բառերով.

9) հանել Կարգի N 2 հավելվածի աղյուսակի 5-րդ սյունակը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան