Գլխավոր տեղեկություն
Номер
N 401-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2011
Дата вступления в силу
22.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 401-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի հաշվեկշռում գտնվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զառի գյուղական համայնքի` 6215.1 դրամ հաշվեկշռային արժեքով, 324.0 քառ. մետր մակերեսով նախկին միջնակարգ դպրոցի շենքը, ինչպես նաև դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0.043 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զառի գյուղական համայնքին` այն վերակառուցելու, բարեկարգելու և որպես համայնքային մանկապարտեզի շենք օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

1) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ տարածքների սահմանների ճշտումը, առանձնացումը և, որպես առանձին գույքային միավոր, դրա պետական գրանցումը` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի միջոցների հաշվին.

2) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ անհատույց օգտագործման մասին պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումը և սույն որոշման 1-ին կետում նշված գույքի վերակառուցման, տարածքների բարեկարգման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զառի գյուղական համայնքի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. ապրիլի 21
Երևան