ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ՄՈՒՍԱԼԵՌԻ գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2010 թ. թիվ 2-Ն
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱԼԵՌԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով.
Համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մուսալեռի գյուղական համայնքի վարչական տարածքում 2011 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Համայնքի ղեկավար` |
Է. Հովհաննիսյան |
| |
* - Ծանոթություն - |
Հավելվածը չի բերվում: |