Գլխավոր տեղեկություն
Номер
N 327-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
18.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.04.2011
Дата вступления в силу
19.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2011 թվականի N 327-Ա

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան և Էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի ֆինանսավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով՝

1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող 39 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել Էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, դրույթներն ու պայմանները՝ ինչպես սահմանված է վարկային նախագծում, հաստատել Էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության ծրագրի գնումների պլանը և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 18
Երևան 

 

 

 

Հավելված 
ՀՀ վարչապետի 2011 թ.
ապրիլի 18-ի N 327-Ա
որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Մովսիսյան      

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (հայկական պատվիրակության ղեկավար)

     
Ռ. Սարուխանյան  

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարման գործակալության պետ

     
Ա. Ազիզյան  

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

     
Ս. Աբրահամյան  

- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան