Գլխավոր տեղեկություն
Номер
N 99-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2011-25.05.2012)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2005.08.15/20(197) Հոդ.271
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
22.07.2005
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
22.07.2005
Дата вступления в силу
25.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005313

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 99-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված N 1):

բ) «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող այն բնակավայրերի ցանկը, որոնց նկատմամբ սույն կետի ա) ենթակետով հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետը կկիրառվի ըստ ժամանակացույցի (հավելված N 2):

1.1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները» հավելվածի 1.1 և 1.2 կետերով սահմանված ցուցանիշների մեծությունները` այդ և դրան հաջորդող տարվա համար:

(1.1 կետը լրաց. 27.10.10 N 555-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 27.10.10 N 555-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1
 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 22-ի
N 99-Ն որոշմամբ

 

«ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 28.12.2002 թ., N 10002340):

1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Գյումրի քաղաքում`

1) սպառողների առնվազն 90,2 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.

2) սպառողների առնվազն 64,4 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.

3) սպառողների առնվազն 50,8 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.

4) սպառողների առնվազն 36,6 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.

5) սպառողների առնվազն 21,9 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.

6) սպառողների առնվազն 18,5 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.1 կետը լրաց. 27.10.10 N 555-Ն, խմբ. 20.04.11 N 188-Ն)

1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Մարալիկ քաղաքում և Ախուրյան, Հովունի, Հացիկ, Մայիսյան, Արեգնադեմ, Գետաշեն, Մեղրաշատ, Կառնուտ, Քեթի, Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, ԼենԳԷՍ ավան, Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրիկ, Առափի, Ղարիբջանյան, Գետք, Երազգավորս, Բայանդուր, Ամասիա, Ջրաձոր, Հայրենյաց, Գոգհովիտ, Հողմիկ, Ազատան, Սարատակ, Լուսակերտ, Բենիամին, Այգաբաց, Հոռոմ, Ձորակապ գյուղերում`

1) սպառողների առնվազն 87,8 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.

2) սպառողների առնվազն 82,9 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.

3) սպառողների առնվազն 52,0 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.

4) սպառողների առնվազն 38,9 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.

5) սպառողների առնվազն 38,3 տոկոսին ժամը 700 -2400 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.

6) սպառողների առնվազն 23,1 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.2 կետը լրաց. 27.10.10 N 555-Ն, խմբ. 20.04.11 N 188-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 27.10.10 N 555-Ն)

3. Ընկերությունը պարտավոր է տարեկան առնվազն երկու անգամ` տվյալ տարվա ապրիլ և հոկտեմբեր ամիսների առաջին տասնօրյակի ընթացքում, տվյալ տարածքի սպառողներին հասու առնվազն մեկ օրաթերթում հրապարակել իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկը (այսուհետ` գրաֆիկ): Այն պետք է կազմվի և հրապարակվի այնպես, որ սպասարկման տարածքի ցանկացած սպառող հնարավորություն ունենա ծանոթանալու իր գրաֆիկին: Գրաֆիկի հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Ընկերությունը պարտավոր է իր սպասարկման տարածքի սպառողներին առնվազն մեկ հեռուստաալիքով երեք օր անընդմեջ` օրական երկու անգամ, առաջինը 1800-2000-ն, իսկ երկրորդը 2000-2300-ն ընկած ժամանակահատվածում իրազեկել նոր գրաֆիկի հրապարակման ժամկետի և օրաթերթի անվանման մասին: Գրաֆիկը պետք է գործի հրապարակման օրվանից երեք աշխատանքային օր հետո: Ընկերությունը պարտավոր է հրապարակումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ օրաթերթի առնվազն մեկական օրինակ պատվիրված նամակով անվճար ուղարկել իր սպասարկման տարածքի տեղական ինքնակառավարման մարմիններ և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Ընկերությունը, սկսած 2011 թվականի հունվար ամսից, պարտավոր է իր սպասարկման տարածքի բոլոր սպառողներին յուրաքանչյուր ամիս նախորդ ամսում սպառված ջրի դիմաց ներկայացվող վճարման փաստաթղթերում ներառել նաև տվյալ սպառողի հաջորդ ամսվա ջրամատակարարման նվազագույն գրաֆիկի ժամերը: Շուրջօրյա ջրամատակարարման դեպքում վճարման փաստաթուղթը պետք է ներառի «ջրամատակարարման գրաֆիկ` 24 ժամ» բառերը, իսկ մնացած դեպքերում` «ջրամատակարարման գրաֆիկ`» բառերը և տվյալ բաժանորդի հաջորդ ամսվա օրական ջրամատակարարման գրաֆիկի սկզբի և ավարտի ժամն ու րոպեն:

(3-րդ կետը խմբ. 27.10.10 N 555-Ն)

4. Ընկերությունը պարտավոր է ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05 ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6 ՄՊա-ն (60մ ջրի սյուն):

5. Ընկերությունը պարտավոր է բաժանորդներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:

6. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ բաժանորդներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:

7. Մատակարարման համակարգում վթարների դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել բաժանորդներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:

8. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետին, ապա` ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով բաժանորդներին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:

9. Սույն պահանջների 6-րդ 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների բաժանորդներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

10. Եթե ընկերությունը չի կատարել 9-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է բաժանորդների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամիսների միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

 

 

Հավելված N 2
 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թ. հուլիսի 22-ի
N 99-Ն որոշմամբ

 

N

1

3

4

5

6

7

 

Բնակավայրի անվանումը

Ջրամատակա-րարման տևողությունը առ 01.07.05 թ.

Ջրամատակա-րարման առ տևողությունը 01.08.05 թ.

Ջրամատակա-րարման տևողությունը առ 01.09.05 թ.

Ջրամատակա-րարման տևողությունը առ 15.10.05 թ.

Ջրամատակա-րարման տևողությունը առ 01.11.05 թ.

1

Ախուրյան

 

 

4 ժամ

 

 

2

Հովունի

 

4 ժամ

 

 

 

3

Հացիկ

 

 

4 ժամ

 

 

4

Մայիսյան

 

4 ժամ

 

 

 

5

Արեգնադեմ*

 

 

 

4 ժամ

 

6

Գտաշեն

 

 

 

4 ժամ

 

7

Մեղրաշատ

 

 

 

4 ժամ

 

8

Կառնուտ

4 ժամ

 

 

 

 

9

Քեթի*

 

5 ժամ

 

 

 

10

Կապս

 

6 ժամ

 

 

 

11

Վահրամաբերդ

6 ժամ

 

 

 

 

12

Մարմաշեն

 

6 ժամ

 

 

 

13

ԼենԳԷՍավան

6 ժամ

 

 

 

 

14

Ողջի

 

 

 

4 ժամ

 

15

Հայկավան*

 

 

 

4 ժամ

 

16

Ոսկեհասկ*

 

 

 

4 ժամ

 

17

Ախուրիկ *

 

 

4 ժամ

 

 

18

Առափի

6 ժամ

 

 

 

 

19

Ղարիբջանյան

 

6 ժամ

 

 

 

20

Գետք

 

 

4 ժամ

 

 

21

Ամասիա

 

 

4 ժամ

 

 

22

Ջրաձոր

 

 

5 ժամ

 

 

23

Հայրենյաց

6 ժամ

 

 

 

 

24

Գոգհովիտ

 

 

 

4 ժամ

 

25

Հողմիկ

 

 

 

4 ժամ

 

26

Ազատան*

 

 

 

 

4 ժամ

27

Սարատակ*

4 ժամ

 

 

 

 

28

Լուսակերտ

 

5 ժամ

 

 

 

29

Բենիամին

 

5 ժամ

 

 

 

30

Հոռոմ *

 

 

 

4 ժամ

 

ԳՅՈՒՄՐԻ

31

Երկաթգծի ավան

 

 

4 ժամ

 

 

32

Արցախի թ.

 

 

4 ժամ

 

 

33

Լ. Մադոյան փողոց

 

 

 

4 ժամ

 

34

Ղանդիլյան փողոց

 

 

 

4 ժամ

 

35

Մյասնիկյանի փողոց

 

 

 

4 ժամ

 

36

Ղորղանյան փողոց

 

 

 

8 ժամ

 

37

Աբովյան փողոց

 

 

4 ժամ

 

 

38

Շահումյան փողոց

 

 

 

4 ժամ

 

39

Տերյան փողոց

 

 

4 ժամ

 

 

40

Արագած փողոց

 

 

8 ժամ

 

 

41

Անի, Տեքստիլ, Հանցման, Հույս, Արագած, Սլաբոդկա թաղամասեր

 

5 ժամ

 

 

 

42

Իսահակյան փողոց

 

5 ժամ

 

 

 

 

* նշված համայնքներում ոչ բոլորն են հանդիսանում «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության բաժանորդներ