«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 օգոստոսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11202145
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
2 օգոստոսի 2002 թ. |
N N18, 324, 35/02, 993, բ 159, 02/56-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քրեական գործերով իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման, պահպանման, տնօրինման միասնական կարգ սահմանելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից դրանց վերաբերյալ ընդունված որոշումների կատարման գործընթացը կանոնակարգելու նպատակով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 115-120 և 123 հոդվածների պահանջները
Հրամայում ենք`
1. Հաստատել «Քրեական գործերով իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման, պահպանման, տնօրինման կարգը» (կցվում է):
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հաստատման պահից մեկ ամիս հետո:
ՀՀ գլխավոր դատախազ, Ա. Թամազյան 2 օգոստոսի 2002 թ.
ՀՀ ազգային անվտանգության Կ. Պետրոսյան 29 հուլիսի 2002 թ.
ՀՀ դատարանների նախագահների Հ. Դանիելյան 29 հուլիսի 2002 թ. |
ՀՀ ներքին գործերի նախարար, ներքին ծառայության գեներալ- Հ. Հարությունյան 29 հուլիսի 2002 թ.
ՀՀ պետական եկամուտների նախարար Ե. Զախարյան 29 հուլիսի 2002 թ.
ՀՀ կառավարությանն առընթեր 29 հուլիսի 2002 թ. |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի
02 օգոստոսի 2002 թ. N N 18, 324, 35/02, 993, Բ 159, 02/56-Ն համատեղ հրամանով |
Կ Ա Ր Գ
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է քրեական գործերով վարույթում իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման, պահպանման և տնօրինման, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից դրանց վերաբերյալ ընդունված որոշումների կատարումն ապահովելու կարգը:
2. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
2. Քրեական գործով իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառումը վարելու համար ստորև նշված յուրաքանչյուր մարմնում կազմվում են հաշվառման գրքեր (տես կից 1, 2 և 3 հավելվածները).
ա) ներքին գործերի մարմնի, ՀՀ ազգային անվտանգության նախարարության, ՀՀ պետական եկամուտների նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հետաքննության ստորաբաժանումում՝ «Քրեական գործերով հետաքննության ընթացքում իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման».
բ) դատախազությունում, ներքին գործերի մարմնի և ՀՀ ազգային անվտանգության նախարարության քննչական ստորաբաժանումում՝ «Քրեական գործերով նախաքննության ընթացքում իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման».
գ) դատարանում՝ «Դատարան մուտք եղած և փոխանցված իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման»:
Հաշվառման գրքերը պահվում են իրեղեն ապացույցների հաշվառման և պահպանման համար պատասխանատու անձի մոտ:
Հաշվառման գիրքը վարվում է խիստ հաշվառման ենթակա փաստաթղթերի կարգով:
Գրքի յուրաքանչյուր թերթ համարակալվում է, այն կարվում և կնքվում է կլոր կնիքով, ստորագրվում է համապատասխան հետաքննության մարմնի պետի, քննչական ստորաբաժանման պետի, դատախազի կամ դատարանի նախագահի կողմից:
3. Իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման գրքի մեջ համապատասխան գրառումը նախաքննության ընթացքում կատարվում է քննիչի կամ դրանց պահպանման համար պատասխանատու աշխատակցի, հետաքննության ընթացքում՝ հետաքննության մարմնի աշխատակցի, դատական քննության ընթացքում դատավորի կողմից՝ առգրավման արձանագրության հիման վրա: Իրեղեն ապացույցների պահպանման և հաշվառման համար պատասխանատու անձը հաշվառման գրքում գրառում կատարելիս ստուգում է, թե որքանով է հանձնվող իրեղեն ապացույցը համապատասխանում այն գործին կցելու վերաբերյալ որոշման մեջ նշվածին:
Հաշվառման գրքում յուրաքանչյուր առարկա և փաստաթուղթ գրանցվում է առանձին: Միանման մի քանի առարկաների դեպքում նշում է կատարվում դրանց քանակի մասին:
Նշվում է նաև գրանցման ամսաթիվը: Եթե իրեղեն ապացույցը փաթեթավորված է և փաթեթի ամբողջականությունն ու կնիքը խախտված չեն, առանց փաթեթը բացելու, հաշվառման գրքում գրանցվում է փաթեթի վրա կատարված գրառումը՝ նշելով այն կնքված լինելու և քննությունը կատարող անձի ու ընթերակաների ստորագրությամբ վավերացված լինելու մասին: Իրեղեն ապացույցները գրքում գրանցվում են համաձայն առգրավման արձանագրությանը կից ցուցակի՝ յուրաքանչյուր առարկան գրանցելով հերթական համարի տակ:
4. Եթե իրեղեն ապացույցը կցվել է քրեական գործին և չի հանձնվել պահպանության, հաշվառման գրքում այդ մասին կատարվում է համապատասխան գրանցում՝ նշելով այն պաշտոնատար անձի անունը, ում մոտ որ գտնվում է այն:
Հաշվառման գրքի հետ մեկտեղ, ըստ հիմնարկի պետի հայեցողության, կարող են նաև սահմանվել հաշվառման այլ ձևեր (տեղեկագրեր, անդորրագրեր և այլն):
3. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
5. Իրեղեն ապացույցները, առգրավված արժեքները, այլ առարկաները, փաստաթղթերն ու պարգևները պահելիս և հանձնելիս միջոցներ են ձեռնարկվում ապահովելու դրանց ամբողջականությունն ու ապացուցողական նշանակությունը:
6. Իրեղեն ապացույցները պահվում են քրեական գործի հետ միասին, իսկ սույն կարգում նախատեսված այլ դեպքերում դրանք հանձնվում են ի պահ հիմնարկների, կազմակերպությունների և առանձին անձանց պատասխանատու պահպանմանը, որի համար կազմվում է արձանագրություն: Իրեղեն ապացույցները և այլ առարկաները, բացառությամբ շուտ փչացող առարկաների, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից պահվում են այնքան, քանի դեռ նրանց տնօրինման հարցը չի լուծվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում իրեղեն ապացույցների տնօրինման մասին որոշումը կարող է ընդունվել նախքան քրեական գործով վարույթի ավարտը: Եթե գործին որպես իրեղեն ապացույց կցված առարկայի նկատմամբ իրավունքի մասին վեճը ենթակա է քննության քաղաքացիական դատավարության կարգով, ապա տվյալ առարկան պահվում է մինչև քաղաքացիական գործով վճիռն ուժի մեջ մտնելը:
7. Իրեղեն ապացույցների պահպանման համար դատախազության և ներքին գործերի մարմինների, ՀՀ ազգային անվտանգության և պետական եկամուտների նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի շենքերում և դատարաններում կառուցվում են հատուկ, մետաղյա դռներով սենյակներ, որոնք ապահովված են երկաթյա ճաղերով պատուհաններով, հակահրդեհային ու պահպանիչ ահազանգային ազդանշաններով: Նման սենյակների բացակայության դեպքում հատկացվում է հատուկ պահատեղ՝ մետաղյա պահարան և այլն:
8. Քրեական գործի հետ միասին պահվող իրեղեն ապացույցների պահպանման համար պատասխանատու է քրեական վարույթն իրականացնող անձը, իսկ պահասենյակներում կամ հատուկ պահատեղերում գտնվող իրեղեն ապացույցների պահպանման համար՝ սույն կարգի 7-րդ կետում նշված մարմինների համապատասխան աշխատակիցները:
Ի պահ հանձնված իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների, այլ առարկաների և փաստաթղթերի պահպանման համար դատախազի, ներքին գործերի, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների ղեկավարների, դատարանի նախագահի հրամանով պատասխանատու է համարվում այն հիմնարկի կամ կազմակերպության ներկայացուցիչը, որին ի պահ են հանձնվել դրանք:
Իրեղեն ապացույցներն ի պահ հանձնելու հիմք է հանդիսանում հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաև դատարանի որոշումը:
Իրեղեն ապացույցների պահասենյակ մուտքը թույլատրվում է միայն այն անձի ներկայությամբ, ով պատասխանատու է իրեղեն ապացույցի պահպանման համար: Տվյալ անձի կամ նրան փոխարինողի բացակայության դեպքում իրեղեն ապացույցների սենյակ հնարավոր է մուտք գործել միայն դատախազի, հետաքննության մարմնի պետի քննչական ստորաբաժանման պետի, դատարանի նախագահի ներկայությամբ, որոնց մոտ պետք է լինի տվյալ սենյակի 2-րդ բանալին:
Նման դեպքերում կազմվում է ակտ, որում արտացոլվում է, թե ինչ կապակցությամբ և ինչ առարկաներ են վերցվել իրեղեն ապացույցների սենյակից կամ էլ դրվել այնտեղ: Ակտը հանձվում է իրեղեն ապացույցների համար պատասխանատու անձին՝ հաշվառման գրքում համապատասխան գրանցում կատարելու նպատակով:
9. Քրեական գործերով վարույթի ընթացքում առգրավված հրազենը, սառը զենքը, ռազմամթերքը, քրեափորձագիտական ստուգումից հետո պահպանվում է միայն ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների փորձաքրեագիտական վարչություններում:
Իրեղեն ապացույց հանդիսացող պայթուցիկ նյութերն ի պահ են հանձվում զորամասերի պահեստներին կամ, անհրաժեշտության դեպքում, համապատասխան պետական կազմակերպությանը: Թունավոր ու խիստ ներգործող նյութերը հանձնվում են ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային և տեխնոլոգիական ապահովման վարչությանը կամ այն կազմակերպություններին, որտեղ կան դրանք պահպանելու անհրաժեշտ պայմաններ՝ նախապես համաձայնեցնելով տվյալ կազմակերպության ղեկավարի հետ:
ՀՀ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների ստորաբաժանումներից առգրավված զենքն ու զինամթերքն ի պահ են հանձնվում ըստ ենթակայության՝ եթե դա չի խոչընդոտում գործի քննությանը:
10. Առգրավված պարգևները և դրանց փաստաթղթերը, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ է դրանք հետազոտել, 24 ժամվա ընթացքում հանձնվում են ի պահ կամ հատուկ կապի միջոցով ուղարկվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի գանձարկղ՝ առգրավման արձանագրության և երկու օրինակ ցուցակի հետ: Ցուցակի երկրորդ օրինակի վրա գանձապահը ստորագրում է, որ ստացել է պարգևը և դրա փաստաթղթերը: Այն կցվում է գործին: Մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում նշում է կատարվում մեղադրյալից առգրավված պարգևների ու փաստաթղթերի և դրանց պահպանման տեղի մասին:
Եթե առգրավված պարգևներն ու դրանց փաստաթղթերը հանդիսանում են իրեղեն ապացույցներ կամ դրանցով նշանակվել է փորձաքննություն, մնում են քրեական վարույթն իրականացնող համապատասխան մարմնում՝ անհրաժեշտ քննչական և այլ գործողություններ կատարելու համար:
11. Հանցագործության կատարման գործիք և իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենաների, մոտոցիկլետների և այլ փոխադրամիջոցների (այդ թվում նաև լողացող), ինչպես նաև կալանքի տակ գտնվող փոխադրամիջոցների պահպանումը նախնական քննության և դատաքննության ընթացքում կատարվում է հետաքննության մարմնի պետի, քննիչի, դատախազի, դատարանի որոշման հիման վրա՝ եթե դրանք ի պահ չեն հանձնվել տիրոջը, նրա հարազատներին կամ կազմակերպություններին: Համապատասխան կազմակերպության ղեկավարն ի պահ ընդունելու վերաբերյալ տալիս է ստացական, որը կցվում է գործին: Ստացականում նշվում է, թե անձնապես ով է պատասխանատու ի պահ հանձնված փոխադրամիջոցի համար: Առգրավելիս և ի պահ հանձնելիս պետավտոտեսչության աշխատակցի կամ մասնագետի, հնարավորության դեպքում նաև դրա տիրոջ մասնակցությամբ կազմվում է փոխադրամիջոցի տեխնիկական վիճակի վերաբերյալ ակտ:
12. Փորձաքննության ենթարկված թմրամիջոցները հետաքննության, նախաքննության ընթացքում և մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, կնքված վիճակում պահվում են իրեղեն ապացույցների սենյակում:
13. Ձերբակալված կամ կալանավորված անձանց անձնագրերը, զինվորական գրքույկները, ծննդյան վկայականները կնքված ծրարով կարվում են քրեական գործին:
Այն դեպքում, երբ քրեական գործին կցված փաստաթղթերն օրինական տիրապետողին անհրաժեշտ են ընթացիկ հաշվառման, հաշվետվության կամ այլ օրինաչափ նպատակների համար, նրան հնարավորություն է ընձեռվում ժամանակավոր օգտագործման համար ստանալ այդ փաստաթղթերը կամ դրանցից պատճեններ հանել:
14. Քննչական գործողություններ կատարելիս առգրավված թանկարժեք մետաղները և քարերը, օտարերկրյա արժույթները, դրամը, չեկերը և արժեթղթերը, որոնք համապատասխան քրեական գործով վարույթում կարող են ճանաչվել իրեղեն ապացույց, զննվելուց անմիջապես հետո, իրենց անհատական հատկանիշներով գործի համար նշանակություն չունենալու դեպքում, պետք է պահպանության համար հանձնվեն պետական բանկի հիմնարկներին:
15. Շրջանառությունից հանված թանկարժեք մետաղներից կիսաֆաբրիկատները, բնակտորները, ձուլվածքները, ինչպես նաև ալմաստներն ու բնական թանկարժեք քարերը, եթե դրանք իրեղեն ապացույց չեն համարվում, համապատասխան հետազոտություն կատարելուց հետո օրենքով սահմանված կարգով մինչև քրեական գործով վերջնական որոշում կայացնելը ի պահ են հանձնվում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարան:
16. Առգրավված դրամը և արտարժույթը, եթե իրեղեն ապացույց չեն համարվում և հատուկ հետազոտման ենթակա չեն, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման ժամկետն անցնելը մուտքագրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտ հաշվին:
Դրամաիրային վիճակախաղի տոմսերը համապատասխան կազմակերպությունների միջոցով իրացվում են, իսկ գումարը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման ժամկետն անցնելը մուտքագրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտ հաշվին:
17. Բանկային ավանդի գրքույկներ առգրավելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինները տվյալ բանկի համապատասխան մասնաճյուղին են ուղարկում բանկային ավանդի հաշիվների վրա կալանք դնելու որոշման օրինակը:
Իրեղեն ապացույց չհանդիսացող առգրավված դրամն անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելուց հետո, երեք օրվա ընթացքում, պետք է հանձնվի քրեական վարույթն իրականացնող մարմնի գանձարկղ, նախապես այն գրանցելով իրեղեն ապացույցների հաշվառման գրքում, իսկ հանձնման անդորրագիրը կցվում է քրեական գործին:
Մուտքագրված դրամը հաջորդ օրը գանձապահի կողմից պետք է մուտքագրվի քրեական վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտ հաշիվ:
18. Եթե առգրավված արտարժույթը, արժեթղթերը և այլ արժեքները հանդիսանում են իրեղեն ապացույց, անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելուց հետո, երեք օրվա ընթացքում, պետք է հանձնվեն այն անձին, ով պատասխանատու է նշված հիմնարկում նման արժեքները հատուկ սենյակում պահելու համար: Նման դեպքերում ուղեկցվող գրության մեջ նշվում է, որ ուղարկված արժեքները հանդիսանում են իրեղեն ապացույց և պետք է պահպանվեն մինչև քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կարգադրության ստանալը:
19. Փաստաթղթերը, նամակները և այն գրությունները, որոնք կցվում են գործին որպես իրեղեն ապացույց, պետք է պահվեն ծրարներում՝ նախապես մաքուր թղթի մեջ դնելով: Դրանց վրա չի կարելի որևէ գրառում կատարել: Ծրարը կնքվում է, ստորագրվում և համարակալվում քրեական գործի թերթի հերթական համարով: Փաստաթղթերի մեծ քանակության դեպքում դրանք դրվում են առանձին մեծ ծրարի մեջ և կցվում գործին, որի վրա նշվում են եղած փաստաթղթերի քանակը և ցանկը:
20. Գաղտնի կամ գաղտնի տեղեկություն պարունակող առգրավված իրեղեն ապացույց չհանդիսացող փաստաթղթերը, գծագրերը, լուսանկարները, տեսաժապավենները, ձայնագրությունները սուրհանդակային հատուկ կապի միջոցով ուղարկվում են համապատասխան կազմակերպություն:
21. Արգելվում է իրեղեն ապացույցն ի պահ հանձնել այնպիսի տեսքով (օրինակ՝ թաց), որի հետևանքով այն կարող է փչանալ: Նման դեպքերում անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ դրանք հետագա պահպանության համար համապատասխան վիճակի բերելու ուղղությամբ:
22. Մանրէաբանական և քիմիական հետազոտություն պահանջող կենսաբանական ծագում ունեցող օբյեկտները պետք է հերմետիկ կերպով փաթեթավորվեն տարայի մեջ: Նման օբյեկտների փաթեթավորումն իրականացվում է դատական բժշկի կողմից: Մասնագիտական հետազոտությունից հետո կենսաբանական օբյեկտները պահվում են նախաքննության վայրում: Եթե դրա պահպանման համար պահանջվում են համապատասխան պայմաններ, ապա հիմնարկի ղեկավարի համաձայնությամբ այն հանձնվում է համապատասխան դատաբժշկական հիմնարկին:
23. Տնայնագործական եղանակով պատրաստված, ինչպես նաև գործարանային արտադրության սպիրտային խմիչքները, որոնք նախատեսված տարայով կամ պիտակով չեն, համապատասխան փորձաքննություններ անցկացնելուց հետո ընթերակաների ներկայությամբ ենթակա են ոչնչացման, որի կապակցությամբ կազմվում է ակտ և կցվում գործին:
24. Արդյունաբերական ապրանքները, որոնք իրեղեն ապացույց չեն հանդիսանում և տիրոջը վերադարձման ենթակա չեն, ինչպես նաև տիրազուրկ ապրանքը, դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման ժամկետն անցնելուց հետո հանձնվում են համապատասխան առևտրական կազմակերպությանը, իսկ վաճառքից առաջացած գումարը փոխանցվում է պետական բյուջե:
25. Ապրանքը համապատասխան առևտրական կազմակերպություն հանձնելու վերաբերյալ կազմվում է ակտ՝ 3 օրինակից: Ակտի առաջին օրինակը պահվում է քրեական գործում, երկրորդ օրինակը հանձնվում է հիշյալ առևտրական կազմակերպությանը, իսկ երրորդ օրինակը՝ համապատասխան ֆինանսական մարմնին:
26. Մթերքները, որոնք հանցավոր գործողության օբյեկտ են հանդիսացել կամ իրենց վրա կրում են հանցագործության հետքեր՝ մասնագիտական հետազոտման են տրվում ամբողջությամբ կամ անհրաժեշտ մասով: Հնարավորության դեպքում ապրանքի մեկ մասնիկը փաթեթավորվում և կցվում է քրեական գործին՝ անհրաժեշտություն առաջանալիս կրկնակի հետազոտությունն ապահովելու համար:
27. Որպես իրեղեն ապացույց առգրավված անասունները, մինչև քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից որոշում կայացնելը ի պահ են հանձնվում համապատասխան անասնապահական տնտեսությանը:
28. Իրեղեն ապացույցները, առարկաները, առգրավված այլ արժեքներն ու փաստաթղթերը պահելիս և փոխադրելիս պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի դրանք զերծ մնան կորստից, վնասվելուց, փչանալուց, այլ առարկաների հետ շփվելուց կամ խառնվելուց:
29. Գործը դատարան ուղարկելիս ուղեկցող նամակում և մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում թվարկվում են քրեական գործին կցված և նրա հետ ուղարկվող բոլոր առարկաները, ինչպես նաև նշվում են գործին չկցված իրեղեն ապացույցների գտնվելու տեղերը՝ վկայակոչելով քրեական գործի համապատասխան գործ-թերթը, որտեղ կարված են իրեղեն ապացույցը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերը:
30. Կալանքի վերցված գույքը, ըստ քննիչի հայեցողության և գործի շահերից ելնելով, կարող է ի պահ հանձնվել տիրոջը կամ նրա հարազատներին, կամ համայնքի ներկայացուցչին, կամ բնակարանային շահագործման կազմակերպությանը: Դրա համար վերցվում է ստորագրություն և բացատրվում պահպանության հանձնված գույքն ինքնագլուխ օգտագործելու, օտարելու կամ փչացնելու դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության մասին: Անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կալանքի տակ գտնվող գույքը կարող է առգրավվել:
31. Արվեստի ստեղծագործություններն ու հնությունները, որոնց վրա կալանք է դրվել, համապատասխան փորձաքննության ենթարկվելուց և գնահատվելուց հետո ի պահ են հանձնվում թանգարաններին:
32. Տարբեր գործերով իրեղեն ապացույցները, առարկաները, այլ արժեքները պահվում են առանձին-առանձին:
33. Կասեցված քրեական գործերով իրեղեն ապացույցները պետք է պահել նախաքննության մարմնում՝ փաթեթավորված, մյուս գործերի իրեղեն ապացույցներից առանձին՝ ապահովելով հետագա օգտագործման համար դրանց պիտանելիությունը:
Կասեցված գործերով կենսաբանական օբյեկտները և առարկաները դատախազի, քննիչի, դատավորի կողմից հիմնարկի ղեկավարին ուղղված գրության հիման վրա պահվում են դատաբժշկական հիմնարկի արխիվում:
4. ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
34. Քրեական գործին կցված իրեղեն ապացույցները, արժեքները և այլ առարկաները դատարան, հետաքննության մարմնից նախաքննության և այլ մարմին ուղարկվում են քրեական գործի հետ մեկտեղ՝ փաթեթավորված և կնքված վիճակում:
Գրասենյակի աշխատակիցը, որը քրեական գործի հետ մեկտեղ ընդունում է իրեղեն ապացույցը, այդ մասին ընթեռնելի ձեռագրով գրառում է կատարում հաշվառման գրքում՝ նշելով իր պաշտոնը և դնելով համապատասխան կնիք:
Քրեական գործից դուրս հատուկ պահատեղերում գտնվող իրեղեն ապացույցները քրեական գործի ուղարկման դեպքում հաշվեկցվում են գործը ստացող մարմնին, որի մասին տեղեկացվում է այն հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարին, որին ի պահ են հանձնվել իրեղեն ապացույցները: Այդ մասին նշվում է իրեղեն ապացույցների հաշվառման գրքում:
35. Գրասենյակի աշխատողը, որը ստանում է քրեական գործն իրեղեն ապացույցի հետ միասին, ստուգում է փաթեթի ամբողջականությունն ու նրա վրա եղած կնիքի առկայությունը: Փաթեթի և կնիքի խախտված լինելու դեպքում այն ստացող գրասենյակի քարտուղարը դատարանի նախագահի, իսկ դատախազության, նախաքննության և հետաքննության մարմնի գրասենյակի աշխատակիցն իր պետի, ինչպես նաև փաթեթը ներկայացնողի ներկայությամբ այն բացում է և ստուգում, թե արդյոք թվարկվածը և առկա եղած իրերը համապատասխանում են:
Եթե թվարկված և ներկայացված իրեղեն ապացույցները համընկնում են, այն կրկին փաթեթավորվում է և կնքվում, որի վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ և կարվում գործին: Իսկ եթե թվարկված իրեղեն ապացույցը չի համապատասխանում փաթեթի պարունակությանը, այդ դեպքում քրեական գործը հետ է վերադարձվում մինչև անհամապատասխանության պատճառի պարզումը: Այդ մասին դարձյալ գրասենյակի աշխատակցի կողմից կազմվում է ակտ՝ տվյալ հիմնարկի պետի և իրեղեն ապացույցը ներկայացնողի մասնակցությամբ: Ակտի օրինակը ներկայացվում է գործն ուղարկող մարմնին:
36. Մեղադրյալի հագուստները, իրերը և այլ առարկաները, որոնք սահմանված կարգով իրեղեն ապացույց չեն ճանաչվել, դատարանի կողմից չեն ընդունվում: Նման իրերը վերադարձվում են, որի մասին կազմվում է ակտ՝ վերը նշված անձանց մասնակցությամբ:
37. Իրեղեն ապացույցները դատարանում գրանցելուց հետո նրանց տրվում է դատարանի հաշվառման գրքի հերթական համարը, որը դրվում է նաև իրեղենի փաթեթի վրա: Փաթեթին է գրվում նաև դատարանում քրեական գործին տրված նոր համարը:
38. Քրեական գործն այլ դատարան կամ դատախազություն ուղարկելու դեպքում յուրաքանչյուր փոխանցվող իրեղեն ապացույցի վերաբերյալ հաշվառման գրքում պետք է կատարվի համապատասխան գրանցում: Եթե իրեղեն ապացույցը քրեական գործի հետ մեկտեղ դատարան չի ուղարկվել, այն գտնվում է հետաքննության, նախաքննության մարմնի պահպանության տակ կամ այլ կազմակերպությունում, դատարանի գրասենյակի քարտուղարը հաշվառման գրքում համապատասխան նշում է կատարում այդ մասին:
Նույն մարմնի մի քննիչից մյուսին քրեական գործ հանձնելիս, ընդունողը պարտավոր է ստուգել առգրավվածի լրիվությունը և հաշվառման գրքում ստորագրել իրեղեն ապացույցների պահպանման համար պատասխանատու անձի հետ համատեղ:
39. Դատարանի դատավճռում, ինչպես նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման մեջ իրեղեն ապացույցների հարցի լուծումը կատարվում է հետևյալ կանոնների պահպանմամբ.
ա) հանցագործության գործիքները, ինչպես նաև շրջանառությունից հանված առարկաները բռնագրավվում և հանձնվում են համապատասխան պետական հիմնարկներին, իսկ արժեք չներկայացնելու դեպքում ոչնչացվում են.
բ) արժեք չներկայացնող իրերը ոչնչացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ շահագրգռված անձանց միջնորդության դեպքում կարող են հանձնվել նրանց.
գ) դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները, որոնք օրինական տիրապետումից դուրս են եկել հանցագործության կամ օրենքով արգելված այլ գործողությունների հետևանքով, հանձնվում են տիրապետողին, սեփականատիրոջը կամ նրանց իրավահաջորդներին.
դ) հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամը, այլ արժեքները և մյուս առարկաները դատարանի դատավճռով ուղղվում են դատական ծախսերի հատուցմանը, հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցմանը, իսկ եթե հայտնի չէ վնաս կրած անձը՝ որպես եկամուտ հանձնվում են պետությանը.
ե) իրեղեն ապացույց հանդիսացող փաստաթղթերը պահվում են գործի հետ միասին՝ վերջինիս պահելու ամբողջ ժամանակամիջոցում կամ հանձնվում են շահագրգիռ կազմակերպություններին և քաղաքացիներին:
40. Հանցագործության դեպքի բացակայության պատճառով քրեական գործի վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման դեպքում որոշման, բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, իրեղեն ապացույցները վերադարձվում են տիրոջը: Երբ քրեական գործի վարույթը կարճվում կամ քրեական հետապնդումը դադարեցվում է մեղադրյալի արարքում հանցակազմի բացակայության կամ նրա մասնակցությունը հանցագործության կատարմանն ապացուցված չլինելու պատճառով, ապա արդարացվածին պատկանող իրեղեն ապացույցները նրան են վերադարձվում գործով քաղաքացիական հայցը լուծելուց հետո:
41. Իրեղեն ապացույցի վերաբերյալ որոշումը կատարման է ենթակա դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման ժամկետն անցնելուց հետո:
42. Եթե իրեղեն ապացույցը գտնվում է հատուկ պահատեղում, ապա դատավճռից, որոշումից քաղվածք է ուղարկվում այնտեղ, որը պարտադիր է իրեղեն ապացույցի պահպանությունն իրականացնող հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարի համար:
Իրեղեն ապացույցները և արժեքները, որոնք ենթակա են վերադարձման, ստացողին են հանձնվում ստացականով, որը կարվում է գործին: Շահագրգիռ անձանց գրավոր հայտնվում է նրանցից առգրավված իրեղեն ապացույցի հետ վերադարձման հնարավորության մասին: Ստացականում ստացողը նշում է իր ստացած արժեքների և առարկաների, ինչպես նաև իր տվյալների մասին:
43. Նախքան քրեական գործով վարույթի ավարտը, քրեական վարույթն իրականացնող մարմինը տիրոջը կամ օրինական տիրապետողին հետ է վերադարձնում՝
ա) շուտ փչացող առարկաները.
բ) առօրյա կենցաղում օգտագործման համար անհրաժեշտ այն առարկաները, որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել.
գ) թռչունները և տնային կենդանիները, ավտոմեքենան կամ այլ փոխադրամիջոցները, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված առարկաների սեփականատերը կամ օրինական տիրապետողը հայտնի չլինելու կամ վերոհիշյալ իրեղեն ապացույցները վերադարձնելն այլ պատճառներով անհնարին լինելու դեպքում դրանք հանձնվում են համապատասխան կազմակերպություններին՝ պահելու, խնամելու կամ իրացնելու համար:
44. Կազմակերպությունների պահպանության ներքո գտնվող դատարանի դատավճռով, որոշմամբ բռնագրավման ենթակա իրեղեն ապացույցների վերաբերյալ լրացվում է կատարողական թերթ, որը կատարման է ուղարկվում իրեղեն ապացույցի գտնվելու վայրի դատական ակտերի հարկադիր կատարման մարմնին: Ուղեկցող գրության պատճենը կարվում է գործին: Իրեղեն ապացույցների հաշվառման գրքում գրանցվում է, թե երբ և ում է ուղարկվել կատարողական թերթը: Եթե իրացման ենթակա իրեղեն ապացույցը պահվում է դատարանում, դատարանի գրասենյակի քարտուղարը կատարողական թերթը հանձնում է դատական ակտերի հարկադիր կատարողին, այդ մասին լրացում է անում իրեղեն ապացույցների հաշվառման գրքում:
45. Համապատասխան մարմիններին հանձնման ենթակա իրեղեն ապացույցներն ուղարկվում են առձեռն կամ փոստով: Թունավոր, խիստ ներգործող, պայթուցիկ նյութերը, զենքը և շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ նյութեր փոխադրելիս անհրաժեշտ է պահպանել դրանց տեղափոխման համար սահմանված կարգը:
Ուղեկցող գրության պատճենը և հիմնարկի կողմից իրեղեն ապացույցն ընդունելու մասին համապատասխան փաստաթուղթը կարվում է քրեական գործին: Գրքում նշում է արվում կատարման մասին:
46. Դատարանի գրասենյակի քարտուղարն ընդունելով քրեական գործը, որով որպես իրեղեն ապացույց ճանաչված են թանկարժեք մետաղներից ապրանքներ, քարեր, դրամ, դրամական արժեքներ, արժեթղթեր, ստուգում է քրեական գործում այդ իրեղեն ապացույցներն ի պահ հանձնելու մասին անդորրագրի առկայությունը: Հաշվառման գրքում գրանցում է կատարվում՝ նշելով իրեղեն ապացույցի պահպանման վայրի մասին:
47. Թանկարժեք մետաղներից, քարերից պատրաստված ապրանքներն ու դրամը, արտարժույթը, արժեթղթերը, որոնք կցված են եղել քրեական գործին որպես իրեղեն ապացույց, պետք է դատարանի կողմից գրանցվեն հաշվառման գրքում, փաթեթավորվեն, կնքվեն և մեկ օրվա ընթացքում հանձնվեն ի պահ ՀՀ տարածքում գործող բանկի տեղական մասնաճյուղին:
48. Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, որով դրամը և թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված իրերը փոխանցվում են պետական բյուջե ուղեկցող գրությամբ, դատավճռի պատճենը կամ քաղվածքն ուղարկվում է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունների, դատախազության ֆինանսական մարմիններին կամ ՀՀ տարածքում գործող բանկի մասնաճյուղին: Ուղեկցող գրությունում մատնանշվում է դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու ժամանակը, թվարկվում են արժեքներն ու գումարը, պետական բյուջե փոխանցելու մասին կարգադրության ամսաթիվը: Նշված ուղեկցող գրության և կատարման վերաբերյալ փաստաթղթի պատճենը կցվում է գործին: Կատարման մասին նշում է արվում հաշվառման գրքում:
49. ՀՀ տարածքում գործող բանկի մասնաճյուղում գտնվող դրամական ավանդների բռնագանձում կատարելու համար մասնաճյուղ է ուղարկվում կատարողական թերթ՝ նշելով գործը, որով կատարվելու է բռնագանձում: Կատարողական թերթի հետ մեկտեղ ներկայացվում է նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը կամ քաղվածքը: Եթե քաղաքացիներից առգրավված բանկային ավանդի գրքույկները գտնվում են քրեական գործում, դրանք նույնպես ուղարկվում են տվյալ բանկի մասնաճյուղ:
50. Քրեական գործում գտնվող կատարողական թերթը բանկի մասնաճյուղում պահպանվող ավանդների վերաբերյալ փաստաթղթերի հետ մեկտեղ տրվում է դատական ակտերի հարկադիր կատարողին՝ այդ մասին կատարելով համապատասխան նշում քրեական գործում և հաշվառման գրքում:
51. Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերադարձման ենթակա գումարները պետք է վերադարձվեն ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում: Միաժամանակ, բանկի մասնաճյուղ է ուղարկվում կալանքը վերացնելու վերաբերյալ որոշման օրինակը:
52. Դատապարտվածին պետական պարգևներից կամ պատվավոր կոչումներից զրկելու դեպքում շքանշանները, մեդալները, պատվոգրերը, ուժի մեջ մտած դատավճռի պատճենի հետ մեկտեղ 5-օրյա ժամկետում ուղարկվում են այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որը նրան պարգևատրել է շքանշանով, մեդալով կամ պատվոգրով:
Կալանքի վերցնելու և խուզարկության ժամանակ հայտնաբերված այն պարգևները, որոնց պատկանելությունը հնարավոր չի եղել որոշել, ուղարկվում է համապատասխան պետական մարմնին կամ պաշտոնատար անձին: Արդարացման հիմքով քրեական գործերի վարույթը կարճելիս, կամ քրեական հետապնդումը դադարեցնելիս, կամ արդարացման դատավճիռ կայացնելիս արդարացվածին վերադարձվում են պարգևները և պարգևների, կոչումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը:
53. Ոչնչացման ենթակա իրեղեն ապացույցների ոչնչացումը կատարվում է հատուկ հանձնաժողովով, որը բաղկացած է երեք անձից՝ քննությունը կատարող անձից, գրասենյակի և ֆինանսատնտեսական բաժնի աշխատակիցներից: Իրեղեն ապացույցները ոչնչացնելուց հետո կազմվում է ակտ, որը կցվում է գործին, իսկ հաշվառման գրքում այդ մասին կատարվում է համապատասխան նշում: Առանձին դեպքերում, երբ իրեղեն ապացույցի ոչնչացման համար պահանջվում են հատուկ պայմաններ, դրանք ոչնչացման են հանձնվում համապատասխան մարմիններին՝ զորամասերին, առողջապահության մարմիններին, արտակարգ իրավիճակների վարչության ստորաբաժանումներին և այլն: Ոչնչացման ենթակա իրեղեն ապացույցի հետ մեկտեղ ուղարկվում է որոշման, դատավճռի պատճենը կամ քաղվածք և ուղեկցական գրություն, որի պատճենն ու իրեղեն ապացույցի ստացման մասին փաստաթուղթը կարվում է քրեական գործին, հաշվառման գրքում արվում է համապատասխան նշում:
54. Եթե վերադարձման կամ ոչնչացման ենթակա իրեղեն ապացույցը գտնվում է դատախազության, ներքին գործերի մարմինների, ՀՀ ազգային անվտանգության և պետական եկամուտների նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պահպանության տակ, այդ մարմիններին է ուղարկվում դատավճռի պատճենը կամ քաղվածք դատավճռից: Ուղեկցական գրության մեջ նշվում է դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու ամսաթիվը և առաջարկվում է կատարման մասին տեղեկացնել դատարանին: Դարձյալ ուղեկցական գրության պատճենը և կատարման մասին տեղեկացումը կարվում է գործին:
5. ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԵՂԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ, ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
55. Դատախազները, քննչական ստորաբաժանումների պետերը, հետաքննության մարմինների պետերը, տարին առնվազն մեկ անգամ ստուգում են իրեղեն ապացույցների պահպանման վիճակը, դրանց ընդունման, հաշվառման և տնօրինման վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգին:
Իրեղեն ապացույցների պահպանությունն իրականացնող հիմնարկներում կամ կազմակերպություններում ստուգումների արդյունքներով կազմվում է ակտ այն ուղարկելով տվյալ հիմնարկի կամ կազմակերպության ղեկավարին:
56. Իրեղեն ապացույցների պահպանման համար պատասխանատու անձի աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դեպքում տվյալ մարմնի պետի հրամանով կազմվում է հանձնաժողով, որի միջոցով էլ հանձնվում է իրեղեն ապացույցների սենյակը: Հանձնաժողովի ստուգման արդյունքներն արտացոլվում են իրեղեն ապացույցների պահասենյակն այլ անձին հանձնելու վերաբերյալ հանձնման-ընդունման ակտում:
Ենթակա մարմիններում կատարվող ստուգումների ժամանակ պարտադիր կարգով ստուգվում է իրեղեն ապացույցների պահպանման, հաշվառման ու տնօրինման վիճակը, որի վերաբերյալ կազմվում է ակտ:
57. Իրեղեն ապացույցների, արժեքների, փաստաթղթերի, այլ առարկաների, դրամի, արտարժույթի, բանկային չեկերի, արժեթղթերի և այլնի հաշվառման, պահպանման և տնօրինման ժամանակ անհրաժեշտ հաշվառման ու պահպանման պայմանները չապահովելու պատճառով իրեղենի կորստի, փչացման դեպքում անձը, որի մեղքով դա կատարվել է, ենթարկվում է պատասխանատվության՝ օրենքով նախատեսված կարգով:
58. Փորձաքննության կամ այլ օրինաչափ գործողությունների արդյունքում փչացած, ոչնչացած կամ կորած իրերի արժեքը մտնում է դատական ծախսերի մեջ:
59. Արդարացման դատավճիռ կայացնելիս, ինչպես նաև քրեական գործի վարույթը ՀՀ քր. դատ. օր-ի 35 հոդ. 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում և 2-րդ մասում նշված հիմքերով կարճելիս փորձաքննության կամ այլ օրինաչափ գործողությունների հետևանքով փչացած կամ կորած իրերի արժեքը սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին հետ է վերադարձվում պետական բյուջեի միջոցների հաշվին:
60. Առգրավված իրեղեն ապացույցները, առարկաները, արժեքները, դրամը, բանկային չեկերը, արտարժույթը, արժեթղթերը և այլն ծառայողական կամ այլ նպատակներով օգտագործելը խստիվ արգելվում է:
Հավելված 1 Քրեական գործերով իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման, պահպանման կարգի |
Գ Ի Ր Ք
Քրեական գործերով հետաքննության ընթացքում իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների եվ այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման
N |
ի պահ հանձ- |
քր. գործի N մեղ. ա.ա.հ., ում վարույթում է գտնվում քր. գործը |
Առգրավ. |
քա- |
երբ, որտեղ |
Պահելու վայրը: Պահպ. համար պատ. անձի պաշտոնը, ազգ. |
Որտեղ և ինչի հիման վրա են ուղարկ. իրեղ. ապաց. արժեք. փաստա- |
Իրեղ. ապ-ը, |
Ստացման ամսաթիվը, |
Ա.Ա.Հ. ու անձնագր. |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հավելված 2 Քրեական գործերով իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման, պահպանման կարգի |
Գ Ի Ր Ք
Քրեական գործերով նախաքննության ընթացքում իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների եվ այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման
N |
ի պահ հանձ- |
քր. գործի N մեղ. ա.ա.հ., ում վարույթում է գտնվում քր. գործը |
Առգրավ. |
քա- |
երբ, որտեղ |
Պահելու վայրը: Պահպ. համար պատ. անձի պաշտոնը, ազգ. |
Որտեղ և ինչի հիման վրա են ուղարկ. իրեղ. ապաց. արժեք. փաստա- |
Իրեղ. ապ-ը, |
Ստացման ամսաթիվը, |
Ա.Ա.Հ. ու անձնագր. |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հավելված 3 Քրեական գործերով իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների և այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման, պահպանման կարգի |
Գ Ի Ր Ք
Դատարան մուտք եղած եվ փոխանցված իրեղեն ապացույցների, առգրավված արժեքների եվ այլ առարկաների ու փաստաթղթերի հաշվառման
N |
ընդունման ամսաթիվը |
իրեղեն ապացույցների անվանումը
|
քանակը |
քր. գործի N, դատա- |
Պահպանումը | |
փաստացի պահպանման տեղը, պատասխանատու անձի ազգանունը |
երբ, ում է տրվել զննելու և երբ է վերադարձվել | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
Իրեղեն ապացույցի վերաբերյալ դատարանի կայացրած որշումը, որոշման ամսաթիվը |
Կ Ա Տ Ա Ր ՈՒ Մ
|
Ծանո- | ||
ում են փաստաթղթերն ուղարկվել (հանձնվել) կատարելու |
երբ և ում են իրեղեն ապացույցները կատարման համար հանձնվել |
նշումներ կատարման մասին, կատարման ժամանակը, | ||
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|