Գլխավոր տեղեկություն
Номер
N 352-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.20/22(825) Հոդ.438
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.04.2011
Дата вступления в силу
21.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 2011 թվականի N 352-Ն

 

ՀԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԳԵՏԱՎԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արաքս գետի ձախակողմյան ափի երկայնքով գետավազի արդյունահանումը թույլատրել միայն այն հանքային իրավունք ունեցող կազմակերպություններին, որոնք կապահովեն ափապաշտպան ինժեներական կառույցների պահպանումը, վերականգնումը և կառուցումը («Հայջրնախագիծ ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության առաջարկած ափապաշտպան կառույցների ինժեներական տիպային լուծումներով)` բացառելով գետի հունի խախտումը:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Արաքս գետի հունի կարգավորված մաքրման և մաքրման արդյունքում գոյացած գետաբերուկի օգտագործման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. ապրիլի 14
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան