Գլխավոր տեղեկություն
Номер
N 284-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.04.2011
Дата вступления в силу
06.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2011 թվականի N 284-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

 1. «Գյուղական ժամ» հեռուստահաղորդաշարի ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 2. Հանձնաժողովի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Գյուղական ժամ» հեռուստահաղորդաշարի ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 5
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
 ապրիլի 5-ի N 284-Ա
որոշման

 

 Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«Գյուղական ժամ» հեռուստահաղորդաշարի ծրագիրը մշակոՂ հանձնաժողովԻ

 

Ս. Կարապետյան     

- ՀՀ գյուղատնտեսության նախարար
(հանձնաժողովի նախագահ)

 
Ա. Հովհաննիսյան  

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության 
աշխատակազմի անասնաբուծության և տոհմային 
գործի վարչության պետ

 
Գ. Մանուչարյան  

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության 
աշխատակազմի բուսաբուծության, անտառային 
տնտեսության և բույսերի պաշտպանության 
վարչության պետ

 
Գ. Բոյախչյան  

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 
«Կենդանաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի 
տնօրեն (համաձայնությամբ)

 
Ա. Ղալթախչյան  

- ՀՀ կառավարության աշխատակազմի «Տնտեսական 
բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական 
կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

 
Ժ. Վարդանյան  

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 
«Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի 
տնօրեն (համաձայնությամբ)

 
Վ. Աբրահամյան  

- Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի 
կենդանիների բուծման և կերակրման ամբիոնի 
վարիչ (համաձայնությամբ)

 
Ա. Բախտամյան  

- Հայաստանի հանրային հեռուստատեսության 
«Հայոց աշխարհ» հաղորդաշարի հեղինակ
 (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան