ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 319-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՅԱԼԹԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական` 49-րդ նիստին, ինչպես նաև ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամների մասնակցությամբ կայանալիք «Գործնական հանդիպումներ» խորագրով ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի ապրիլի 13-16-ը Յալթա (Ուկրաինա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` 2011 թվականի ապրիլի 13-15-ը Յալթա գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, և Ա. Պետրոսյանի ու Գ. Քոչարյանի` Յալթա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Յալթա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 14 |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-16-Ը ՅԱԼԹԱ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ս. Ամիրբեկյան |
- ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական |
Գ. Քոչարյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|