Գլխավոր տեղեկություն
Номер
N 671-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.06.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.06.08/34(837) Հոդ.781
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.05.2011
Дата вступления в силу
09.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2011 թվականի N 671-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9‑ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման հավելվածի 522-րդ կետի «Փաստաթղթերի պահպանության ժամկետը» սյունակում «5» թիվը փոխարինել «10» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մայիսի 27
Երևան