ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
Մրգանուշի գյուղական համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2010 թ. թիվ 7/2
ՄՐԳԱՆՈՒՇԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 10.11 և 11/1 հոդվածների, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի պահանջներով`
Համայնքի ավագանին որոշում է.
1. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության` (տեղադրման) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝
Հիմնական օբյեկտների համար
ա) մինչև 300քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար՝ 7500 դրամ.
բ) սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար՝
բա) 201-ից մինչև 500քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 15000 դրամ.
բբ) 501-ից մինչև 1000քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 25000 դրամ.
բգ) 1001 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 35000 դրամ:
Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար՝
գ) 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 3000 դրամ.
դ) 20 և ավելի քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ 5000 դրամ:
2. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ 3000 դրամ.
բ) բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափի, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը՝ օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով.
գ) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարության կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա սույն օրենքի իմաստով այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված նորմերը:
3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինարարությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է 5000 դրամ:
1., 2., 3. կետերի համար կիրառել 0,5 գործակիցը:
Համայնքի տարածքում տեղական տուրքը սահմանվում է՝
4.1. ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 1000 դրամ:
4.2. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝
յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 1.500 դրամ:
5. Համայնքի տարածքում`
ա) բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր օրվա համար՝ 350 դրամ.
բ) հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 150.000 դրամ:
6. Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար սահմանել 1000 դրամ:
Տեղական վճարների դրույքաչափերը
1. Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողեր հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրային այլ նման աշխատանքների համար տեղական ինքնակառավարման մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` 1000 դրամ:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու համար մասնակիցներից վճար՝ 1000 դրամ:
Համայնքի ղեկավար` |
Մ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|