Գլխավոր տեղեկություն
Номер
N 225-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.03.2011
Дата вступления в силу
26.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2011 թվականի N 225-Ա

 

Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈԻՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգի հայկական համայնքների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանի՝ 2011 թվականի մարտի 15-17-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքներում» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին։

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Պետրոսյանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 25
Երևան