ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
23 դեկտեմբերի 2010 թ. |
N 169-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 54-րդ, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածներով
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեն՝
ա) եկամուտների գծով՝ 55,796,447.9 հազ. դրամ,
բ) ծախսերի գծով՝ 58,296,447.9 հազ. դրամ,
գ) դեֆիցիտը (պակասուրդը) 2,500,000.0 հազ. դրամ։
2) Երևանի 2011 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն հավելված հ.1-ի.
3) Երևանի 2011 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն հավելված հ.2-ի.
4) Երևանի 2011 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված հ.3-ի.
5) Երևանի 2011 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված հ.4-ի.
6) Երևանի 2011 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հավելված հ.5-ի.
7) Երևանի 2011 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված հ.6-ի.
8) սույն որոշման հ.6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն հավելված հ.7-ի:
(1-ին կետը փոփ. 15.03.11 N 187-Ն)
2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Երևանի քաղաքապետ |
Կ. Կարապետյան |
(Հավելվածը փոփ. 15.03.11 N 187-Ն)
(Հավելվածը փոփ. 15.03.11 N 187-Ն, 06.05.11 N 228-Ն)
(Հավելվածը փոփ. 15.03.11 N 187-Ն, 06.05.11 N 228-Ն)
(Հավելվածը փոփ. 15.03.11 N 187-Ն)
(Հավելվածը փոփ. 15.03.11 N 187-Ն)
(Հավելվածը փոփ. 15.03.11 N 187-Ն, 06.05.11 N 228-Ն)
Հավելված N 7 Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 169-Ն որոշման |
(Հավելվածը փոփ. 15.03.11 N 187-Ն, 06.05.11 N 228-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|