Գլխավոր տեղեկություն
Номер
N 278-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
04.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.04.2011
Дата вступления в силу
05.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2011 թվականի N 278-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 501-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հունիսի 18-ի «Կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգի ներդրման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 501-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) հավելվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ կետով.

 

«

 8.

Պայմանագրի կնքում հաղթող ճանաչված կազմակերպության հետ

2011թ.
հունիս

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (ԷԿԵՆԳ)» ԲԲԸ (համաձայնությամբ)

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. ապրիլի 4
Երևան