ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ (Ի ԴԵՄՍ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ) ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ 35 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅԻ ՉԱՓՈՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի (ի դեմս Եվրոպական միության) միջև մինչև 35 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհային համաձայնագիրը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի ապրիլի 14-ի ՍԴՈ-956 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
15 ապրիլի 2011 թվականի, |