Գլխավոր տեղեկություն
Номер
N 271-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.04.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.06/19(822) Հոդ.362
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.03.2011
Дата вступления в силу
07.04.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2011 թվականի N 271-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 909-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 574-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն և 2004 թվականի ապրիլի 8-ի «Հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրության գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 574-Ն որոշումները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. մարտի 25
Երևան