Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 13-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.02.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2011.04.01/7(390) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
01.02.2011
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
03.02.2011
Дата вступления в силу
02.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 փետրվարի 2011 թ.

թիվ 13-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 9 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի հունվարի 19-ի թիվ 3 արձանագրություն) և քննարկելով «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի դեկտեմբերի 24-ի և 2011 թվականի հունվարի 17-ի միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 9 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. հ. 60/2 հասցեում գործունեություն իրականացնելու համար։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2011 թ. փետրվարի 3

ք. Երևան