Գլխավոր տեղեկություն
Номер
3
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (26.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
22.08.2023
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
22.08.2023
Дата вступления в силу
26.04.2024
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարարությունը, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Ղրղզստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային ծառայությունը և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարությունը համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2023 թվականի օգոստոսի 22-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, սույն արձանագրության յուրաքանչյուր մասնակցի կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից՝

Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարարության

կողմից՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից`

      

Ղրղզստանի Հանրապետության

ֆինանսների նախարարությանն առնընթեր պետական հարկային ծառայության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից՝

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

««Եվրասիական տնտեսական միության

անդամ պետությունների հարկային մարմինների

 միջև անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձևով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի

դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին»

արձանագրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: