Գլխավոր տեղեկություն
Номер
N 234-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.03.2011-22.04.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.03.2011
Дата вступления в силу
26.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2011 թվականի N 234-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՎՍՏՐԱԼԻԱՅԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին գործուղել`

1) 2011 թվականի մարտի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններ` տեղի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ անցկացնելու համար.

2) 2011 թվականի մարտի 24-27-ը Սինգապուրի Հանրապետություն` մասնակցելու Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հիմնադրման 175-ամյակի տոնական միջոցառումներին, ինչպես նաև տարածաշրջանի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ անցկացնելու համար.

3) 2011 թվականի մարտի 28-ից մինչև ապրիլի 1-ը Ավստրալիայի Միություն` տեղի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ անցկացնելու համար:

2. Հ. Հակոբյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուրի Հանրապետություն և Ավստրալիայի Միություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքներում» միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուրի Հանրապետություն և Ավստրալիայի Միություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններ, Սինգապուրի Հանրապետություն և Ավստրալիայի Միություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 25
Երևան