Գլխավոր տեղեկություն
Номер
N 533-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.05.2011-18.08.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.660
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2011
Дата вступления в силу
14.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2011 թվականի N 533-Ն

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՄՇՏԱԿԱՆ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հետ վերցնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով ամրացված՝ Բյուրականի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` «Արագածոտնի անտառատնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառապետության մեկ հեկտար անտառային հողը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված մեկ հեկտար անտառային նշանակության հողամասը փոխադրել հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա և անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը` խաղահրապարակ կառուցելու համար:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի անհատույց (մշտական) օգտագործման պայմանագրի կնքումը «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության հետ:

4. Սույն որոշման 2-րդ կետի ուժով ծագած իրավունքի պետական գրանցումն իրականացնել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մայիսի 6
Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
ապրիլի 21-ի N 533-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀՈՂԻ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ «ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՆՏԱՌԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՀԵԿՏԱՐ ՏԱՐԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.08.2011, N 1077-Ն 18.08.2011, N 533-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան