Գլխավոր տեղեկություն
Номер
N 209-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.03.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.03.2011
Дата вступления в силу
22.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2011 թվականի N 209-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 159-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 194-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Բրյուսել գործուղելու մասին» N 159-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը «Հ. Բաբայանինը» բառերից հետո լրացնել «Ա. Խուդոյանինը» բառերով.

2) որոշման հավելվածը «Հ. Բաբայան - ՀՀ վարչապետի լուսանկարիչ» բառերից հետո լրացնել «Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու և  «Ա. Հովհաննիսյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրապարակում» հեռուստածրագրի օպերատոր» բառերով.

3) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետը «Մ. Բաբայանինը» բառերից հետո լրացնել «Ա. Հովհաննիսյանինը» բառերով.

4) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Տ. Գևորգյանինը» բառերը.

5) որոշման հավելվածից հանել «Տ. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի մարտի 4-ի N 159-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 194-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. մարտի 21
Երևան